https://arm.sputniknews.ru/20221106/gjumrium-steghtsvats-gvortsery-kmasnakcen-kalifvorniajum-kajanaliq-cucahandes-hamazhvoghvovin-50872677.html
Գյումրիում ստեղծված գործերը կմասնակցեն Կալիֆոռնիայում կայանալիք ցուցահանդես-համաժողովին
Գյումրիում ստեղծված գործերը կմասնակցեն Կալիֆոռնիայում կայանալիք ցուցահանդես-համաժողովին
Sputnik Արմենիա
Գունային ու զարդանախշային համադրությամբ հայկական ձեռագործ գորգերը տարբերվում են մյուս գորգերից: Հայկականը պահպանելու և ավանդույթները վերականգնելու նպատակով... 06.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-06T09:55+0400
2022-11-06T09:55+0400
2022-11-06T09:55+0400
գյումրի
գորգ
ամն
ցուցահանդես
վաճառք
կալիֆոռնիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/02/50792642_0:10:1600:910_1920x0_80_0_0_811f0b4b9a372aa0996c8bcae6cf2d78.jpg
Համբերատար, մատների հմուտ շարժումներով, թելը թելին տիկին Սահականուշը ստանում է զարդանախշը: 33 տարի է՝ դազգահի առաջ է: Սկզբում հոբբի էր, հետո դարձավ ապրուստի միջոց: «Միշտ եմ սիրել ձեռագործը՝ սկզբում շյուղերով էի գործում, հետո Գեղարվեստի ուսումնարանն ավարտելով, սկսեցի գորգեր գործել»,- Sputnik Արմենիային պատմում է Սահականուշ Մկրտչյանը: Հմուտ գորգագործը վստահեցնում է՝ առաջ ավելի մեծ էր երիտասարդների ցանկությունն այս արհեստին տիրապետելու, հիմա ոչ այնքան՝ մոդայիկ չէ:Երիտասարդներին արհեստի գաղտնիքները բացահայտելու, իսկ վարպետ-գորգագործներին իրենց սիրած աշխատանքով զբաղվելու հնարավորություն տալիս է «Կումայրի կարպետ» ընկերությունը, որը Շիրակի մարզում առաջինն էր, որ Ամասիայի արհեստագործական ուսումնարանի հետ իրականացրեց դուալ կրթության ծրագիրը: «Մեր պապական արհեստը չի կորի, եթե երիտասարդներն ունենան նման հնարավորություն` վարպետ գորգագործների հետ կողք-կողքի աշխատելու»,-ասում է ընկերության հիմնադիր տնօրենը Հեղինա Ադամյանը:Ընկերությունը ստեղծվել է համավարակի շրջանում՝ գյումրեցի կանանց աշխատանք տալու և հայկականը պահպանելու նպատակով: Սկզբում 10 կանանց են աշխատանքով ապահովել, հիմա աշխատանքներում նաև տնայնագործ վարպետներն են ներգրավված:Հիմնական եկամուտը անհատական պատվերներից է ու ցուցահանդես վաճառքներից: Իրազեկման խնդիր ունեն՝ շատերը չգիտեն դեռ իրենց մասին: «Եթե կարպետները հասանելի են, ապա գորգերը թանկ հաճույք են: Այս պահին ավելի մեծ է կարպետից պատրաստված աքսեսուարների ու փոքրիկ գորգերի պահանջարկը: Ի դեպ, իրացնում ենք տեղական թելը՝ մենք էլ մեր կողմից աջակցելով տեղական արտադրողին»,-ասում է Հեղինե Ադամյանը:Գյումրեցի գորգագործների ձեռքի աշխատանքները կներկայացվեն դեկտեմբերի 1-8-ը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կայանալիք «Հայ-Ամերիկյան բիզնես կամուրջ» ցուցահանդես-համաժողովին: «Սա առաջին անգամ է, որ մեծ գորգեր ենք ներկայացնում ԱՄՆ-ում, մինչ այս ավելի շատ փոքր՝ հուշանվեր գորգեր ենք արտահանել՝ կենաց ծառով, հայոց տառերով ու եկեղեցիներով»,-պատմում է Ադամյանը։ ԱՄՆ-ում կայանալիք ցուցահանդես-վաճառքին աճուրդով վաճառված գորգերի հասույթը կփոխանցվի Զինվորի տանը:Նշենք, որ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա կանայք սահմանին կանգնած զինվորների համար տաք գուլպաներ են գործում:Գորգագործի համար ամենակարևորն առաջին ու վերջին քայլերն են`հենքն ու կտրելը, մեջտեղում՝ համբերատարություն ու մատների արհեստավարժ աշխատանք է պետք: Գորգը կտրելու գործընթացը տոնի պես մի բան է, որին բոլորն են սպասում, ասում են՝ համբերատարության պտուղը քաղելու ժամանակն է:
գյումրի
ամն
կալիֆոռնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/02/50792642_0:0:1600:1200_1920x0_80_0_0_80848a9f6b70adcd8a5c8f75f3f2497f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
գյումրի, գորգ, ամն, ցուցահանդես, վաճառք, կալիֆոռնիա
գյումրի, գորգ, ամն, ցուցահանդես, վաճառք, կալիֆոռնիա
Գյումրիում ստեղծված գործերը կմասնակցեն Կալիֆոռնիայում կայանալիք ցուցահանդես-համաժողովին
Գունային ու զարդանախշային համադրությամբ հայկական ձեռագործ գորգերը տարբերվում են մյուս գորգերից: Հայկականը պահպանելու և ավանդույթները վերականգնելու նպատակով Գյումրիում փորձում են զարգացնել գորգագործությունը՝ հնարավորություն տալով երիտասարդներին սովորել գորգ գործել:
Համբերատար, մատների հմուտ շարժումներով, թելը թելին տիկին Սահականուշը ստանում է զարդանախշը: 33 տարի է՝ դազգահի առաջ է: Սկզբում հոբբի էր, հետո դարձավ ապրուստի միջոց: «Միշտ եմ սիրել ձեռագործը՝ սկզբում շյուղերով էի գործում, հետո Գեղարվեստի ուսումնարանն ավարտելով, սկսեցի գորգեր գործել»,-
Sputnik Արմենիային պատմում է Սահականուշ Մկրտչյանը: Հմուտ գորգագործը վստահեցնում է՝ առաջ ավելի մեծ էր երիտասարդների ցանկությունն այս արհեստին տիրապետելու, հիմա ոչ այնքան՝ մոդայիկ չէ:
Երիտասարդներին արհեստի գաղտնիքները բացահայտելու, իսկ վարպետ-գորգագործներին իրենց սիրած աշխատանքով զբաղվելու հնարավորություն տալիս է «Կումայրի կարպետ» ընկերությունը, որը Շիրակի մարզում առաջինն էր, որ Ամասիայի արհեստագործական ուսումնարանի հետ իրականացրեց դուալ կրթության ծրագիրը: «Մեր պապական արհեստը չի կորի, եթե երիտասարդներն ունենան նման հնարավորություն` վարպետ գորգագործների հետ կողք-կողքի աշխատելու»,-ասում է ընկերության հիմնադիր տնօրենը Հեղինա Ադամյանը:
Ընկերությունը ստեղծվել է համավարակի շրջանում՝ գյումրեցի կանանց աշխատանք տալու և հայկականը պահպանելու նպատակով: Սկզբում 10 կանանց են աշխատանքով ապահովել, հիմա աշխատանքներում նաև տնայնագործ վարպետներն են ներգրավված:
Հիմնական եկամուտը անհատական պատվերներից է ու ցուցահանդես վաճառքներից: Իրազեկման խնդիր ունեն՝ շատերը չգիտեն դեռ իրենց մասին: «Եթե կարպետները հասանելի են, ապա գորգերը թանկ հաճույք են: Այս պահին ավելի մեծ է կարպետից պատրաստված աքսեսուարների ու փոքրիկ գորգերի պահանջարկը: Ի դեպ, իրացնում ենք տեղական թելը՝ մենք էլ մեր կողմից աջակցելով տեղական արտադրողին»,-ասում է Հեղինե Ադամյանը:
Գյումրեցի գորգագործների ձեռքի աշխատանքները կներկայացվեն դեկտեմբերի 1-8-ը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կայանալիք «Հայ-Ամերիկյան բիզնես կամուրջ» ցուցահանդես-համաժողովին: «Սա առաջին անգամ է, որ մեծ գորգեր ենք ներկայացնում ԱՄՆ-ում, մինչ այս ավելի շատ փոքր՝ հուշանվեր գորգեր ենք արտահանել՝ կենաց ծառով, հայոց տառերով ու եկեղեցիներով»,-պատմում է Ադամյանը։ ԱՄՆ-ում կայանալիք ցուցահանդես-վաճառքին աճուրդով վաճառված գորգերի հասույթը կփոխանցվի Զինվորի տանը:
Նշենք, որ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա կանայք սահմանին կանգնած զինվորների համար տաք գուլպաներ են գործում:
Գորգագործի համար ամենակարևորն առաջին ու վերջին քայլերն են`հենքն ու կտրելը, մեջտեղում՝ համբերատարություն ու մատների արհեստավարժ աշխատանք է պետք: Գորգը կտրելու գործընթացը տոնի պես մի բան է, որին բոլորն են սպասում, ասում են՝ համբերատարության պտուղը քաղելու ժամանակն է: