Ո՛չ ջուր, ո՛չ հող, և ադրբեջանական զինված ուժերի տեսադաշտում. ինչպես է ապրում Ներքին Հանդը
Ո՛չ ջուր, ո՛չ հող, և ադրբեջանական զինված ուժերի տեսադաշտում. ինչպես է ապրում Ներքին Հանդը
Sputnik Արմենիա
Սեպտեմբերյան հարձակման հետևանքով Սյունիքի Ներքին Հանդ սահմանամերձ գյուղը վերացման վտանգի տակ հայտնվեց. մարդիկ զրկվեցին սեփական հողի վրա ապրելու նվազագույն... 05.11.2022, Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 13-14–ի ադրբեջանական ագրեսիայից հետո Սյունիքի Ներքին Հանդ գյուղը հայտնվեց ծանր վիճակում։ Ադրբեջանցի զինվորականները դեռ 2021 թվականի մարտին էին ներխուժել ՀՀ տարածքի այդ մաս և աստիճանաբար առաջ էին գալիս։Վերջին գրոհից հետո նրանք միանգամից մի քանի ուղղություններով բավական մոտեցան գյուղին։ Թշնամու մոտակա դիրքերից գյուղն ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա է։Սեպտեմբերի 13-ի հետո գյուղը լքած կանայք և երեխաները այդպես էլ գյուղ չվերադարձան։ Այստեղ միայն տղամարդիկ են մնացել։Ներքին Հանդում մնացած գյուղացիները հոգ են տանում դատարկված տների մասին, այգիների գործերն անում, սակայն գյուղատնտեսությամբ լիարժեք զբաղվելու հնարավորություն այլևս չունեն. բոլոր վարելահողերն ու արոտավայրերը մնացել են Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ կամ չեզոք գոտում (շուրջ 245 հա)։ Ադրբեջանցիները գրավել են գյուղի վարչական տարածքի մեծ մասը` «Շիկահող» արգելոցի մի մասը, անտառատնտեսությունը, գյուղատնտեսական նշանակության հողերը։Հայկական կողմի վերահսկողության տակ է մնացել մոտ 65 հա տարածք զբաղեցնող (5-6 հա–ն Ադրբեջանի վերահսկողության ներքո է) «Սոսու պուրակ» արգելավայրը։Բացի այդ, խմելու ջրով գյուղն ապահովող աղբյուրը մնացել է Ադրբեջանի ԶՈւ զբաղեցրած տարածքում։ Նրանք փակել են այն, արդյունքում գյուղացիները ստիպված գետի ջուրն են օգտագործում։Գյուղում գտնվող տղամարդիկ հերթապահում են ամեն գիշեր։ Բնակիչներից մեկը ցույց է տալիս մեր իր որսորդական հրացանը։ Ասում է` ավելի լավ է զինված լինել։ Մյուսը նշում, որ ծառերի սաղարթը հիմա թույլ չի տալիս, որ հակառակորդի տեսադաշտում հայտնվեն, բայց երբ ցրտերն ընկնեն, երբ կանաչը անցնի, գյուղը կհայտնվի նրանց տեսադաշտում։Անմիջապես գյուղի դիմաց գտնվող դիրքերում իսկապես ակտիվ ամրաշինական ու ինժեներական աշխատանքներ են տարվում։ Այդ թվում` հակառակորդի գրաված տարածքում մնացած հայկական շինարարական տեխնիկայի կիրառմամբ։Ադրբեջանցիների մոտակա դիրքերը Ներքին Հանդից 300-400 մետրի վրա են։ Եվ ամեն անգամ տնից դուրս գալիս գյուղացիները հասկանում են, որ իրենք նրանց տեսադաշտում են։ Տեղի բնակիչներից մեկը նկատել է որ երեկոյան ժամերին հակառակորդի դիրքերից լուսային ազդանշաններ են տրվում։ Բնականաբար, դա չի կարող չմտահոգել Ներքին Հանդի բնակիչներին։Ավելի վաղ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը, տարբեր հաշվարկներով, ավելի քան 130 քկմ տարածք է զբաղեցրել ՀՀ սուվերեն տարածքում։Մեր թղթակցի նյութերին կարող եք ծանոթանալ նաև նրա հեղինակած Telegram ալիքում։«Ադրբեջանցիները մեր բոլոր դաշտերի վրա նստած են». Ներքին Հանդում փաստի առաջ են կանգնել
Սեպտեմբերյան հարձակման հետևանքով Սյունիքի Ներքին Հանդ սահմանամերձ գյուղը վերացման վտանգի տակ հայտնվեց. մարդիկ զրկվեցին սեփական հողի վրա ապրելու նվազագույն պայմաններից։
Սեպտեմբերի 13-14–ի ադրբեջանական ագրեսիայից հետո Սյունիքի Ներքին Հանդ գյուղը հայտնվեց ծանր վիճակում։ Ադրբեջանցի զինվորականները դեռ 2021 թվականի մարտին էին ներխուժել ՀՀ տարածքի այդ մաս և աստիճանաբար առաջ էին գալիս։
Վերջին գրոհից հետո նրանք միանգամից մի քանի ուղղություններով բավական մոտեցան գյուղին։ Թշնամու մոտակա դիրքերից գյուղն ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա է։
Ներքին Հանդում մնացած գյուղացիները հոգ են տանում դատարկված տների մասին, այգիների գործերն անում, սակայն գյուղատնտեսությամբ լիարժեք զբաղվելու հնարավորություն այլևս չունեն. բոլոր վարելահողերն ու արոտավայրերը մնացել են Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ կամ չեզոք գոտում (շուրջ 245 հա)։ Ադրբեջանցիները գրավել են գյուղի վարչական տարածքի մեծ մասը` «Շիկահող» արգելոցի մի մասը, անտառատնտեսությունը, գյուղատնտեսական նշանակության հողերը։
Ադրբեջանական դիրքը, որի նշանառության տակ է Ներքին Հանդը
Հայկական կողմի վերահսկողության տակ է մնացել մոտ 65 հա տարածք զբաղեցնող (5-6 հա–ն Ադրբեջանի վերահսկողության ներքո է) «Սոսու պուրակ» արգելավայրը։
«Մեր գերեզմանոցը նրանց վերահսկողության տակ է, հուշարձանը` (Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված) նույնպես։ Մեզ մնացել է մոտ 20-30 հա տարածք գյուղի հակառակ կողմից որպես արոտավայր, բայց դա արևոտ լանջ է, խոտ այնտեղ չի աճում։ Անասունների մի մասն ականների վրա պայթել է, մյուսը` ադրբեջանցիների ձեռքում հայտնվել։ Գյուղում մի քանի կով է մնացել, բայց դա էլ ուզում են վաճառել», – պատմում է գյուղի բնակիչներից մեկը։
Բացի այդ, խմելու ջրով գյուղն ապահովող աղբյուրը մնացել է Ադրբեջանի ԶՈւ զբաղեցրած տարածքում։ Նրանք փակել են այն, արդյունքում գյուղացիները ստիպված գետի ջուրն են օգտագործում։
Գյուղում գտնվող տղամարդիկ հերթապահում են ամեն գիշեր։ Բնակիչներից մեկը ցույց է տալիս մեր իր որսորդական հրացանը։ Ասում է` ավելի լավ է զինված լինել։ Մյուսը նշում, որ ծառերի սաղարթը հիմա թույլ չի տալիս, որ հակառակորդի տեսադաշտում հայտնվեն, բայց երբ ցրտերն ընկնեն, երբ կանաչը անցնի, գյուղը կհայտնվի նրանց տեսադաշտում։
«Հիմա հավաքում ենք բերքը տնամերձ հողատարածքներից։ Մեզ վստահեցնում են, որ ամեն ինչ լավ կլինի, ադրբեջանցիները հետ կքաշվեն։ Բայց մենք տեսնում ենք, որ նրանք ինժեներական աշխատանքներ, ամրացումներ են անում։ Ինքնակամ նրանք չեն հեռանա», – ասում է բնակիչը։
Անմիջապես գյուղի դիմաց գտնվող դիրքերում իսկապես ակտիվ ամրաշինական ու ինժեներական աշխատանքներ են տարվում։ Այդ թվում` հակառակորդի գրաված տարածքում մնացած հայկական շինարարական տեխնիկայի կիրառմամբ։
Ադրբեջանցիների մոտակա դիրքերը Ներքին Հանդից 300-400 մետրի վրա են։ Եվ ամեն անգամ տնից դուրս գալիս գյուղացիները հասկանում են, որ իրենք նրանց տեսադաշտում են։ Տեղի բնակիչներից մեկը նկատել է որ երեկոյան ժամերին հակառակորդի դիրքերից լուսային ազդանշաններ են տրվում։ Բնականաբար, դա չի կարող չմտահոգել Ներքին Հանդի բնակիչներին։
Ավելի վաղ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը, տարբեր հաշվարկներով, ավելի քան 130 քկմ տարածք է զբաղեցրել ՀՀ սուվերեն տարածքում։
Մեր թղթակցի նյութերին կարող եք ծանոթանալ նաև նրա հեղինակած Telegram ալիքում։