https://arm.sputniknews.ru/20221105/pni-hradzgutjan-dasyntacin-masnakcum-en-zvohvats-zintsarajvoghneri-majrer-ev-kanajq-50923487.html
ՊՆ–ի հրաձգության դասընթացին մասնակցում են զոհված զինծառայողների մայրեր և կանայք
ՊՆ–ի հրաձգության դասընթացին մասնակցում են զոհված զինծառայողների մայրեր և կանայք
Sputnik Արմենիա
Փորձնական վարժանքների հաջող արդյունքների դեպքում պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով։ 05.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-05T19:12+0400
2022-11-05T19:12+0400
2022-11-05T19:15+0400
հրաձգություն
հհ պաշտպանության նախարարություն (պն)
կին
սուրեն պապիկյան
էդվարդ ասրյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0b/05/50921892_0:0:1280:720_1920x0_80_0_0_d09668dd02f18bd3d06c84ee6a4a6742.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Հաղորդագրության համաձայն` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր այցելել է զորավարժարան, որտեղ հետևել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին։Նշենք, որ այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին։ Դասընթացին մասնակցող կանանց թվում կան նաև զոհված զինծառայողների մայրեր և կանայք։Նախարար Պապիկյանը վստահեցրել է, որ այս փորձնական վարժանքների հաջող ավարտի և արդյունքների դեպքում պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 13–ին կառավարության նիստում ասել էր, որ գերատեսչությունը որոշել է զինվորական պատրաստություն անցնելու հնարավորություն տալ կանանց։Նրա խոսքով` նախարարությունը կանանցից նման խնդրանքով բազմաթիվ նամակներ է ստանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծել էր, որ զենքին տիրապետելն անհրաժեշտ գիտելիք է, որը ոչ մեկի համար ավելորդ չէ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0b/05/50921892_65:0:1025:720_1920x0_80_0_0_f378b42ba073a38e06629803cda1d83f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրաձգություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), կին, սուրեն պապիկյան, էդվարդ ասրյան
հրաձգություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), կին, սուրեն պապիկյան, էդվարդ ասրյան
ՊՆ–ի հրաձգության դասընթացին մասնակցում են զոհված զինծառայողների մայրեր և կանայք
19:12 05.11.2022 (Թարմացված է: 19:15 05.11.2022) Փորձնական վարժանքների հաջող արդյունքների դեպքում պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր այցելել է զորավարժարան, որտեղ հետևել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին։
«Շրջելով բացազատված ուսումնական կետերով` նախարարը հետաքրքրվել է գործնական վարժանքների ընթացքով, ինչպես նաև զրուցել մասնակիցների հետ»,– ասված է հողորդագրությունում։
Նշենք, որ այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին։ Դասընթացին մասնակցող կանանց թվում կան նաև զոհված զինծառայողների մայրեր և կանայք։
Նախարար Պապիկյանը վստահեցրել է, որ այս փորձնական վարժանքների հաջող ավարտի և արդյունքների դեպքում պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 13–ին կառավարության նիստում ասել էր, որ գերատեսչությունը որոշել է զինվորական պատրաստություն անցնելու հնարավորություն տալ կանանց։
Նրա խոսքով` նախարարությունը կանանցից նման խնդրանքով բազմաթիվ նամակներ է ստանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծել էր, որ զենքին տիրապետելն անհրաժեշտ գիտելիք է, որը ոչ մեկի համար ավելորդ չէ։