https://arm.sputniknews.ru/20221105/hambardzum-matevvosjani-glkhin-sev-amper-en-kutakvats-nranic-karvogh-en-hrazharakan-pahanjel-50897606.html
Համբարձում Մաթևոսյանի գլխին սև ամպեր են կուտակված. նրանից կարող են հրաժարական պահանջել
Համբարձում Մաթևոսյանի գլխին սև ամպեր են կուտակված. նրանից կարող են հրաժարական պահանջել
Sputnik Արմենիա
«Ժողովուրդը» փորձել է լսել նաև փոխվարչապետի տեսակետը։ 05.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-05T10:39+0400
2022-11-05T10:39+0400
2022-11-05T10:52+0400
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
հրաժարական
հհ կառավարություն
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47613207_0:0:1601:901_1920x0_80_0_0_5fbaf2c677b5acdc97bc37ead2706bf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Գաթեւոսյանի գլխին սև ամպեր են կուտակված, ու կառավարությունը մտադիր է հրաժեշտ տալ նրան: Չի բացառվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նրան հրաժարական տալու դիմում գրել տա: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթ։Օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական համագումարի ժամանակ, երբ ՔՊ-ականները քվեարկությամբ վարչության անդամներ են ընտրել, կուսակցության ներսում ներքին հրահանգ է եղել անել հնարավորը, որ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը վարչության կազմում չընդգրկվի, և հակառակը՝ ամեն ինչ անել, որ ՔՊ վարչության անդամությունում իր պատվավոր տեղը Համբարձում Մաթևոսյանն ունենա:«Ժողովուրդը» փորձել է լսել նաև փոխվարչապետի տեսակետը, բայց նրա աշխատակազմից հեռախոսազանգերին չեն պատասխանել։Հիշեցնենք` հոկտեմբերի 30–ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, որտեղ ընտրվել է վարչության նոր կազմը, նախագահ է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` փոխարինելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։Վարչության խորհրդում ի սկզբանե չեն ընդգրկվել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը և այլն։Մի քանի օր անց, սակայն, պարզվեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, ձայների վերահաշվարկ է կատարվել, որի արդյունքում վարչության կազմից դուրս են եկել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն նրանց փոխարեն վարչության կազմում են Թորոսյանն ու Փամբուխչյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47613207_7:0:1428:1066_1920x0_80_0_0_c6a93dab898b58c1bf1c98b47f24ccf3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), հրաժարական, հհ կառավարություն, վարչապետ
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), հրաժարական, հհ կառավարություն, վարչապետ
Համբարձում Մաթևոսյանի գլխին սև ամպեր են կուտակված. նրանից կարող են հրաժարական պահանջել
10:39 05.11.2022 (Թարմացված է: 10:52 05.11.2022) «Ժողովուրդը» փորձել է լսել նաև փոխվարչապետի տեսակետը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Գաթեւոսյանի գլխին սև ամպեր են կուտակված, ու կառավարությունը մտադիր է հրաժեշտ տալ նրան: Չի բացառվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նրան հրաժարական տալու դիմում գրել տա: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթ։
Օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական համագումարի ժամանակ, երբ ՔՊ-ականները քվեարկությամբ վարչության անդամներ են ընտրել, կուսակցության ներսում ներքին հրահանգ է եղել անել հնարավորը, որ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը վարչության կազմում չընդգրկվի, և հակառակը՝ ամեն ինչ անել, որ ՔՊ վարչության անդամությունում իր պատվավոր տեղը Համբարձում Մաթևոսյանն ունենա:
«ՔՊ-ական «լիդերների» հրահանգները տեղ հասել են, բայց, փաստորեն, խայտառակ ձեւով կազմակերպված, վատ հաշվարկված ընտրության վերահաշվարկից հետո պարզ է դարձել՝ Մաթեւոսյանին վարչության անդամություն ընգրկողները վատ են աշխատել: Այս պատմությունն իրականում մեծ աղմուկ է առաջացրել, ավելին՝ կուսակցության ներսում «մենամարտեր» են սկսվել: Չի բացառվում, որ առաջիկայում ՔՊ-ականներն այս թեմայի վերաբերյալ Փաշինյանի հետ քննարկում ունենան, ինչ-որ մարդկանցից հաշիվ պահանջեն»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է ՔՊ-ամերձ աղբյուրը:
«Ժողովուրդը» փորձել է լսել նաև փոխվարչապետի տեսակետը, բայց նրա աշխատակազմից հեռախոսազանգերին չեն պատասխանել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 30–ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, որտեղ ընտրվել է վարչության նոր կազմը, նախագահ է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` փոխարինելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Վարչության խորհրդում ի սկզբանե չեն ընդգրկվել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը և այլն։
Մի քանի օր անց, սակայն, պարզվեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, ձայների վերահաշվարկ է կատարվել, որի արդյունքում վարչության կազմից դուրս են եկել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն նրանց փոխարեն վարչության կազմում են Թորոսյանն ու Փամբուխչյանը։