00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Սերժ Սարգսյան
44-օրյա պատերազմն անխուսափելի չէր․ Սերժ Սարգսյան
14:10
2 ր
Սերժ Սարգսյան
Սամվել Շահրամանյանը դեռ կխոսի Բաքվի բանտում գտնվողների ցուցակի մասին․ Սերժ Սարգսյան
14:12
2 ր
Սերժ Սարգսյան
Ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու մասին հայտարարությունները հեքիաթ են․ Սերժ Սարգսյան
14:14
1 ր
Նիկոլ Փաշինյան
Պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի. Փաշինյանը՝ 44–օրյա պատերազմը կանխելու հնարավորության մասին
14:16
2 ր
Զարուհի Փոստանջյան
Վարդան Ղուկասյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ․ Զարուհի Փոստանջյան
14:30
3 ր
Դավիթ Խաժակյան
Առաջինից երկրորդ ընտրություն ըննդիմությունը կոնոսոլիդացվելու հնարավորություն կստանա. Դավիթ Խաժակյան
14:34
6 ր
Սուրեն Սուրենյանց
Կայուն մեմասնության տխրահռչակ սկզբունքից իշխանությունները հրաժարվել չեն ուզում. Սուրեն Սուրենյանց
14:41
4 ր
Զարմիկ Պողիկյան
Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթների վերականգնումն անհրաժեշտություն էր. Զարմիկ Պողիկյան
14:46
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Սեյրան Օհանյան
Մեր ունեցած սպառազինությունը Փաշինյանի օրոք է դարձել մետաղի ջարդոն․ Սեյրան Օհանյան
17:19
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Վարդանյանը Արցախի պետնախարար է նշանակվել. քանի՞ ոլորտ է նա համակարգելու

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2022
Ռուբեն Վարդանյան
Բաժանորդագրվել
Արցախի նախագահը փոփոխություններ է կատարել հրամանագրերում։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արտակ Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել և այդ պաշտոնում նշանակել Ռուբեն Վարդանյանին:
Երկրի ղեկավարի հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1.
առողջապահության նախարար,
2.
արդարադատության նախարար,
3.
արտաքին գործերի նախարար,
4.
գյուղատնտեսության նախարար,
5.
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,
6.
սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար,
7.
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
8.
քաղաքաշինության նախարար,
9.
ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝
պետական վերահսկողական ծառայության պետի,
կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,
նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,
ջրային կոմիտեի նախագահի:
Հիշեցնենք` Արտակ Բեգլարյանը պետական նախարար էր նշանակվել 2021 թվականի հունիսի 1-ին։ Մինչ այդ նա ղեկավարում էր նախագահի աշխատակազմը։
Լրահոս
0