https://arm.sputniknews.ru/20221104/kensatvoshaknern-u-npastnery-kbardzranan-2023ti-hulisi-1-ic-50849502.html
Կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան 2023թ–ի հուլիսի 1-ից
Կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան 2023թ–ի հուլիսի 1-ից
Sputnik Արմենիա
ՀՀ 89 629 նպաստառու ընտանիքներին տրվող նպաստի միջին չափը հաջորդ տարվա հուլիսից կկազմի 33 350 դրամ։ 04.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-04T11:05+0400
2022-11-04T11:05+0400
2022-11-04T12:10+0400
աշխատավարձ
թոշակ
թոշակառու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26784438_0:34:1600:934_1920x0_80_0_0_c45dd67b74c489db982913286b79ba95.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբեր – Sputnik. 2023թ–ին ՀՀ–ում նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է հասցնել 36 000 դրամի։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։Բոլոր թոշակներն ու նպաստները կավելանան 3000 դրամովՆրա խոսքով`ավելացումը նախատեսվում է 2023թ–ի հուլիսի 1-ից։ Նվազագույն թոշակի չափը կավելանա 4 400 դրամով` ներկայիս 31 600 դրամից հասնելով 36 000–ի։Զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակը 2023թ–ի հուլիսից կդառնա 38000 դրամ` ներկայիս 33 000 դրամի փոխարեն։ՀՀ 89 629 նպաստառու ընտանիքներին տրվող նպաստի միջին չափը հաջորդ տարվա հուլիսից կկազմի 33 350 դրամ։Սոցիալական այս և այլ ծրագրերի ֆինանսավորման ավելացման արդյունքում 2023թ–ի պետական բյուջեի սոցիալական հատվածը կկազմի 648.5 մլրդ դրամ` 2022թ–ի 579.8 մլրդ–ի փոխարեն։ԱԺ մեծամասնությունը միաձայն մերժեց ընդդիմության` թոշակներն ամեն տարի վերանայելու առաջարկը2023թ–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը ևս կբարձրանա` 68 000 դրամից դառնալով 75 000 դրամ։Հիշեցնենք, որ բազային կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները կառավարությունը 2022թ–ի սեպտեմբերի 1-ից արդեն բարձրացրել է 3000 դրամով` 28 600 դրամից հասցնելով 31 600–ի։ Այս ավելացումն ի սկզբանե ծրագրված էր 2023թ–ի հունվարի 1-ից։ Բայց հարկային եկամուտների ավելացման արդյունքում որոշումը կառավարությունն ընդունեց ավելի շուտ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26784438_176:0:1600:1068_1920x0_80_0_0_498f70b0e8497b602c8d38fc60a4209f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխատավարձ, թոշակ, թոշակառու
աշխատավարձ, թոշակ, թոշակառու
Կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան 2023թ–ի հուլիսի 1-ից
11:05 04.11.2022 (Թարմացված է: 12:10 04.11.2022) ՀՀ 89 629 նպաստառու ընտանիքներին տրվող նպաստի միջին չափը հաջորդ տարվա հուլիսից կկազմի 33 350 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբեր – Sputnik. 2023թ–ին ՀՀ–ում նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է հասցնել 36 000 դրամի։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով`ավելացումը նախատեսվում է 2023թ–ի հուլիսի 1-ից։ Նվազագույն թոշակի չափը կավելանա 4 400 դրամով` ներկայիս 31 600 դրամից հասնելով 36 000–ի։
«Ասեմ, որ նախատեսվում է վերանայել աշխատանքային կենսաթոշակների հաշվարկման ձևը` 1 տարվա ստաժի համար սահմանելով մեկ արժեք` 525 դրամ` ներկայիս 500 դրամի փոխարեն։ Զինվորական ծառայության 1 տարվա արժեքը կսահմանվի 1700 դրամ` ներկայիս 1600 դրամի փոխարեն։ Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության կենսաթոշակի չափը 1-ին կարգի հաշմանդամության համար կհասցվի 50 600 դրամի` ներկայիս 46000 դրամի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամի համար` 41 400 դրամ` 36 000 դրամի փոխարեն և 3-րդ խմբի հաշմանդամի համար 38000 դրամ` այժմ գործող 33 000 դրամի փոխարեն»,– ասաց նախարարը։
Զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակը 2023թ–ի հուլիսից կդառնա 38000 դրամ` ներկայիս 33 000 դրամի փոխարեն։
ՀՀ 89 629 նպաստառու ընտանիքներին տրվող նպաստի միջին չափը հաջորդ տարվա հուլիսից կկազմի 33 350 դրամ։
Սոցիալական այս և այլ ծրագրերի ֆինանսավորման ավելացման արդյունքում 2023թ–ի պետական բյուջեի սոցիալական հատվածը կկազմի 648.5 մլրդ դրամ` 2022թ–ի 579.8 մլրդ–ի փոխարեն։
2023թ–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը ևս կբարձրանա` 68 000 դրամից դառնալով 75 000 դրամ։
Հիշեցնենք, որ բազային կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները կառավարությունը 2022թ–ի սեպտեմբերի 1-ից արդեն բարձրացրել է 3000 դրամով` 28 600 դրամից հասցնելով 31 600–ի։ Այս ավելացումն ի սկզբանե ծրագրված էր 2023թ–ի հունվարի 1-ից։ Բայց հարկային եկամուտների ավելացման արդյունքում որոշումը կառավարությունն ընդունեց ավելի շուտ։