https://arm.sputniknews.ru/20221104/hungariaji-pvokhvarchapetn-yndunel-e-vrastanum-hh-despan-ashvot-smbatjanin-50884330.html
Հունգարիայի փոխվարչապետն ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին
Հունգարիայի փոխվարչապետն ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին
Sputnik Արմենիա
Սմբատյանը մասնակցել է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը։ 04.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-04T20:46+0400
2022-11-04T20:46+0400
2022-11-04T20:48+0400
հունգարիա
վրաստանի հանրապետություն
դեսպան
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/04/50883369_0:21:1280:741_1920x0_80_0_0_692d983b4d5070d1d6ee89c335408557.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հունգարիայի փոխվարչապետ, դոկտոր Շեմյեն Ժոլթն այսօր ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ նոյեմբերի 2-ին Սմբատյանը մասնակցել է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը։«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայում բնակվող հայերին առնչվող հարցերին»,-նշված է հաղորդագրության մեջ։Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ և հունգարացի ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերի խորացման կարևորությունը։Հիշեցնենք, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին դեռ 2012 թվականի օգոստոսի 31-ին` այն բանից հետո, երբ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը արտահանձնվել էր Ադրբեջան և անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից:Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ԱԺ-ում հայտարարեց, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցումից 10 տարի անց արդեն զգուշավոր լավատեսության տեղ կա։
հունգարիա
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/04/50883369_0:0:1136:852_1920x0_80_0_0_53eae2b5237ee242d06157359f091925.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, վրաստանի հանրապետություն, դեսպան, եկեղեցի
հունգարիա, վրաստանի հանրապետություն, դեսպան, եկեղեցի
Հունգարիայի փոխվարչապետն ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին
20:46 04.11.2022 (Թարմացված է: 20:48 04.11.2022) Սմբատյանը մասնակցել է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հունգարիայի փոխվարչապետ, դոկտոր Շեմյեն Ժոլթն այսօր ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նոյեմբերի 2-ին Սմբատյանը մասնակցել է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը։
«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայում բնակվող հայերին առնչվող հարցերին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ և հունգարացի ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերի խորացման կարևորությունը։
Հիշեցնենք, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին դեռ 2012 թվականի օգոստոսի 31-ին` այն բանից հետո, երբ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը արտահանձնվել էր Ադրբեջան և անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից:
Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Պարույր Հովհաննիսյանն ԱԺ-ում հայտարարեց, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցումից 10 տարի անց արդեն զգուշավոր լավատեսության տեղ կա։