00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԺ–ն համաձայն է Բաքվի հետ բանակցել, եթե Սոչիի պայմանավորվածությունները կատարվեն

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի և Ռուսաստանի դրոշները
Հայաստանի և Ռուսաստանի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2022
Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանի խոսնակը հայտնել է` Վոլոդին-Սիմոնյան հանդիպման ժամանակ եռակողմ միջխորհրդարանական բանակցությունների հստակ ձևաչափ չի քննարկվել։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը միջխորհրդարանական եռակողմ բանակցություններ անցկացնելու առաջարկ է արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը` անդրադառնալով լուրերին, թե շուտով կարող են տեղի ունենալ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ միջխորհրդարանական բանակցություններ։
«Միջխորհրդարանական եռակողմ բանակցությունների առաջարկին Ալեն Սիմոնյանը դրական պատասխան է տվել։ Իսկ Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ հստակ ձևաչափ չի քննարկվել կամ նշվել.եղել է առաջարկ»,- ասաց Խաչատրյանը։
ԱԺ նախագահի մամուլի խոսնակը միաժամանակ հիշեցրեց Սոչիիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությունը։ Նրա խոսքով` կարևոր է հայտարարության հետևյալ հատվածը՝ «Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ: Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի»։
«Հավելեմ, որ վերոնշյալը կյանքի կոչելուց հետո միայն կարելի է անցում կատարել այլ ոլորտների վերաբերյալ խոսակցություններին՝ այդ թվում միջխորհրդարանական ձևաչափով բանակցությունների հարթակի ձևավորմանը»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Լրահոս
0