https://arm.sputniknews.ru/20221104/em-n-bardzr-e-gnahatel-brjuselum-hhi-ev-adrbejani-sahmanajin-handznazhvoghvovneri-handipumy-50846384.html
ԵՄ-ն բարձր է գնահատել Բրյուսելում ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը
ԵՄ-ն բարձր է գնահատել Բրյուսելում ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը
Sputnik Արմենիա
Բանակցություններն անցկացվել են Հայաստանի, Ադրբեջանի ու Եվրախորհրդի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ 04.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-04T09:11+0400
2022-11-04T09:11+0400
2022-11-04T09:17+0400
եվրամիություն
մհեր գրիգորյան
փոխվարչապետ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43126428_0:0:1600:901_1920x0_80_0_0_14052f67c7c5f97629209c67b3f56f7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Եվրամիությունը բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը, որում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը: Տեղեկությունը նշված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կայքում հրապարակված հայտարարության մեջ։Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստը:Հայտնի է` ինչ են պայմանավորվել Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետը ԲրյուսելումՆշվում է, որ այս հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը պետական սահմանի ու սահմանային անվտանգության սահմանազատման հարցերի հանձնաժողովի երրորդ նիստում պայմանավորվել են արագացնել համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները Մոսկվայում ոչ պաշտոնական զրույց են ունեցել
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43126428_6:0:1410:1053_1920x0_80_0_0_dbde3bda7372cd82ef34311b28827866.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, մհեր գրիգորյան, փոխվարչապետ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
եվրամիություն, մհեր գրիգորյան, փոխվարչապետ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ԵՄ-ն բարձր է գնահատել Բրյուսելում ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը
09:11 04.11.2022 (Թարմացված է: 09:17 04.11.2022) Բանակցություններն անցկացվել են Հայաստանի, Ադրբեջանի ու Եվրախորհրդի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Եվրամիությունը բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը, որում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը: Տեղեկությունը նշված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստը:
Նշվում է, որ այս հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
«ԵՄ-ն բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում տեղի է ունեցել հանդիպումը, և կողմերի պատրաստակամությունը` շարունակել աշխատանքը սահմանային հարցերի լուծման, ինչպես նաև անվտանգության ոլորտում իրավիճակի բարելավման ուղղությամբ», - նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը պետական սահմանի ու սահմանային անվտանգության սահմանազատման հարցերի հանձնաժողովի երրորդ նիստում պայմանավորվել են արագացնել համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները: