https://arm.sputniknews.ru/20221104/dzerbakalvel-e-gazeli-varvordy-qk-n-4-mardu-kjanq-khlats-vtaric-manramasner-e-hajtnel-50857214.html
Ձերբակալվել է «Գազելի» վարորդը. ՔԿ-ն 4 մարդու կյանք խլած վթարից մանրամասներ է հայտնել
Ձերբակալվել է «Գազելի» վարորդը. ՔԿ-ն 4 մարդու կյանք խլած վթարից մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Վթարի հետևանքով Արմավիրի ԲԿ են տեղափոխվել «Գազելի» 8 ուղևոր։ 04.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-04T12:49+0400
2022-11-04T12:49+0400
2022-11-04T13:02+0400
վարորդ
վթար
արմավիրի մարզ
ձերբակալություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/04/50855827_0:0:1600:900_1920x0_80_0_0_4b40f16562be42a9be0dd8ba72b736d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին 4 անձի մահվան պատճառ դարձած վթարի վարույթի շրջանակներում ձերբակալվել է «Գազելի» վարորդը, տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Հայտնել էինք, որ երեկ տեղի ունեցած Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը և «Զիլ» մակնիշի բեռնատարը: 15, 18, 19 և 47 տարեկան քաղաքացիներ են մահացել, կան տուժածներ։«Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց են բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային «Գազել» և 46-ամյա տղամարդու կողմից վարած «Զիլ» ավտոմեքենաներ։ Մարմնական վնասվածքներով Արմավիրի ԲԿ են տեղափոխվել «Գազելի» 8 ուղևոր, իսկ 4 ուղևոր մահացել է»,–ասված է հաղորդագրության մեջ։Հարցաքննվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։Պարզվել է Արմավիրում ավտովթարից մահացածների ինքնությունը. նրանցից մեկը 15 տարեկան է
արմավիրի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/04/50855827_64:0:1264:900_1920x0_80_0_0_0939610c215ae9b112fe3959d2bd800d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարորդ, վթար, արմավիրի մարզ, ձերբակալություն, հհ քննչական կոմիտե
վարորդ, վթար, արմավիրի մարզ, ձերբակալություն, հհ քննչական կոմիտե
Ձերբակալվել է «Գազելի» վարորդը. ՔԿ-ն 4 մարդու կյանք խլած վթարից մանրամասներ է հայտնել
12:49 04.11.2022 (Թարմացված է: 13:02 04.11.2022) Վթարի հետևանքով Արմավիրի ԲԿ են տեղափոխվել «Գազելի» 8 ուղևոր։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին 4 անձի մահվան պատճառ դարձած վթարի վարույթի շրջանակներում ձերբակալվել է «Գազելի» վարորդը, տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ երեկ տեղի ունեցած Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը և «Զիլ» մակնիշի բեռնատարը: 15, 18, 19 և 47 տարեկան քաղաքացիներ են մահացել, կան տուժածներ։
«Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց են բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային «Գազել» և 46-ամյա տղամարդու կողմից վարած «Զիլ» ավտոմեքենաներ։ Մարմնական վնասվածքներով Արմավիրի ԲԿ են տեղափոխվել «Գազելի» 8 ուղևոր, իսկ 4 ուղևոր մահացել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հարցաքննվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։