https://arm.sputniknews.ru/20221104/2023t-in-vorvosh-bzhshkakan-tsarajutjunneri-gner-hnaravvor-e-atshen-nakharar-50867356.html
2023թ․-ին որոշ բժշկական ծառայությունների գներ հնարավոր է` աճեն․ նախարար
2023թ․-ին որոշ բժշկական ծառայությունների գներ հնարավոր է` աճեն․ նախարար
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարը նշեց, որ 2023 թ․-ի բյուջեով նախատեսվում է վերանայել բուժաշխատողների աշխատավարձերը։ 04.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-04T15:39+0400
2022-11-04T15:39+0400
2022-11-04T15:41+0400
անահիտ ավանեսյան
հիվանդանոց
գին
բուժքույր
բուժաշխատող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41432187_0:51:1548:922_1920x0_80_0_0_7185d7e8232fc307d2778137559ce956.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբեր – Sputnik. ՀՆԱ-ից առողջապահության ոլորտին ուղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել այն կարիքը, որն ունի մեր երկիրը առողջապահության ոլորտում։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։«Մեր հարևան երկրներում առողջապահությանը ուղղվող բյուջետային միջոցները կազմում են ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4 տոկոսը։ Մենք ունենք թիրախ՝ հասնելու այդ 4 տոկոսին»,- հայտարարեց նախարարը։Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է 2023 թ պետբյուջեի նախագիծը։ Առողջապահության նախարարությանը հատկացվելիք ֆինանսական միջոցների հանրագումարը կազմում է 146 մլդ 373 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ այն մոտ 27 մլդ դրամով ավելի է։Նախարարը բացատրեց, թե ինչի հետ է դա կապված։Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ 2023 թ․-ի բյուջեով նախատեսվում է նաև վերանայել բուժաշխատողների աշխատավարձերը։ Թիրախում կլինեն առաջնային օղակների՝ ամբուլատորիաների ու պոլիկլինիկաների աշխատողները։«1,7 մլրդ դրամ կտրամադրվի այս բարեփոխման համար։ Բայց մենք առաջնորդվել ենք կառավարության համար շատ կարևոր սկզբունքով ՝ որ աշխատավարձերը վերանայվելու են միայն բուժաշխատողների անձնական արդյունքային ցուցանիշների բարեփոխման պարագայում, որպեսզի դա ազդի նաև ծառայությունների որակի վրա»,- ասաց նա։Նախարարը հիշեցրեց, որ կառավարության ծրագրով առաջիկա 5 տարիներին առնվազն 50 բուժկենտրոններ պետք է վերազինվեն ու վերակառուցվեն։ 2023 թ․-ին այս ծրագիրը կշարունակվի, ավելի ուշադրություն կդարձվի մարզային ամբուլատորիաների վերակառուցմանն ու վերազինմանը։«Հաջորդ տարի մենք նախատեսել ենք թվով 20 ամբուլատորիաների նախագծանախհաշվային աշխատանքներ: Բանակցություններ ենք վարում քաղաքաշինության կոմիտեի հետ՝ դրանք անելու մոդուլային տարբերակներով, այսինքն՝ ունենալ մեկ նախագծված տիպային ամբուլատորիա, որը հետո տեղակապումով կարող ենք տարածել նաև բնակավայրերում»,–ասաց Ավանեսյանը:Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ եկող տարի կվերանայվեն նաև որոշ բժշկական ծառայությունների գներ։ Նա նշեց, որ որոշ ծառայությունների գներ հնարավոր է աճեն, բայց նաև վստահեցրեց, որ որոշ ծառայությունների դեպքում էլ կլինի գնիջեցում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41432187_24:0:1445:1066_1920x0_80_0_0_a2e0c2a00bd5f766a7a1073db33eeb08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ ավանեսյան, հիվանդանոց, գին, բուժքույր, բուժաշխատող
անահիտ ավանեսյան, հիվանդանոց, գին, բուժքույր, բուժաշխատող
2023թ․-ին որոշ բժշկական ծառայությունների գներ հնարավոր է` աճեն․ նախարար
15:39 04.11.2022 (Թարմացված է: 15:41 04.11.2022) Առողջապահության նախարարը նշեց, որ 2023 թ․-ի բյուջեով նախատեսվում է վերանայել բուժաշխատողների աշխատավարձերը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբեր – Sputnik. ՀՆԱ-ից առողջապահության ոլորտին ուղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել այն կարիքը, որն ունի մեր երկիրը առողջապահության ոլորտում։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեր հարևան երկրներում առողջապահությանը ուղղվող բյուջետային միջոցները կազմում են ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4 տոկոսը։ Մենք ունենք թիրախ՝ հասնելու այդ 4 տոկոսին»,- հայտարարեց նախարարը։
Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է 2023 թ պետբյուջեի նախագիծը։ Առողջապահության նախարարությանը հատկացվելիք ֆինանսական միջոցների հանրագումարը կազմում է 146 մլդ 373 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ այն մոտ 27 մլդ դրամով ավելի է։
Նախարարը բացատրեց, թե ինչի հետ է դա կապված։
«Մինչև 2023 թ․-ը COVID-ի հետ կապված ծախսերը նախապես բյուջեով չէինք հաստատում։ Փաստացի ծախսված գումարների արդյունքում պահանջարկ էինք ներկայացնում, ու այն հատկացվում էր պետական պահուստային միջոցներից, որովհետեւ չգիտեինք ինչպիսին կլինեն ծախսերը։ Վերջին վեց ամիսների արդյունքները, սակայն, ցույց են տվել, որ մենք արդեն կարող ենք պլանավորում անել։ Արդյունքում՝ 2023թ․-ի բյուջեում այդ ծախսերն արդեն ներառված են»,- նշեց նախարարը։
Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ 2023 թ․-ի բյուջեով նախատեսվում է նաև վերանայել բուժաշխատողների աշխատավարձերը։ Թիրախում կլինեն առաջնային օղակների՝ ամբուլատորիաների ու պոլիկլինիկաների աշխատողները։
«1,7 մլրդ դրամ կտրամադրվի այս բարեփոխման համար։ Բայց մենք առաջնորդվել ենք կառավարության համար շատ կարևոր սկզբունքով ՝ որ աշխատավարձերը վերանայվելու են միայն բուժաշխատողների անձնական արդյունքային ցուցանիշների բարեփոխման պարագայում, որպեսզի դա ազդի նաև ծառայությունների որակի վրա»,- ասաց նա։
Նախարարը հիշեցրեց, որ կառավարության ծրագրով առաջիկա 5 տարիներին առնվազն 50 բուժկենտրոններ պետք է վերազինվեն ու վերակառուցվեն։ 2023 թ․-ին այս ծրագիրը կշարունակվի, ավելի ուշադրություն կդարձվի մարզային ամբուլատորիաների վերակառուցմանն ու վերազինմանը։
«Հաջորդ տարի մենք նախատեսել ենք թվով 20 ամբուլատորիաների նախագծանախհաշվային աշխատանքներ: Բանակցություններ ենք վարում քաղաքաշինության կոմիտեի հետ՝ դրանք անելու մոդուլային տարբերակներով, այսինքն՝ ունենալ մեկ նախագծված տիպային ամբուլատորիա, որը հետո տեղակապումով կարող ենք տարածել նաև բնակավայրերում»,–ասաց Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ եկող տարի կվերանայվեն նաև որոշ բժշկական ծառայությունների գներ։ Նա նշեց, որ որոշ ծառայությունների գներ հնարավոր է աճեն, բայց նաև վստահեցրեց, որ որոշ ծառայությունների դեպքում էլ կլինի գնիջեցում։