https://arm.sputniknews.ru/20221103/vorvoshvel-e-tujlatrel-petak-spyi-hetaga-gvortsuneutjuny-50832330.html
Որոշվել է թույլատրել «Փեթակ» ՍՊԸ–ի հետագա գործունեությունը
Որոշվել է թույլատրել «Փեթակ» ՍՊԸ–ի հետագա գործունեությունը
Sputnik Արմենիա
Կատարված աշխատանքների արդյունքում վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը 03.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-03T18:41+0400
2022-11-03T18:41+0400
2022-11-03T19:00+0400
հայաստան
«փեթակ» առևտրի կենտրոն
խախտում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47064604_0:206:1100:825_1920x0_80_0_0_be84a1022d431cbc7c4fd1e537c816bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը որոշել է թույլատրել «Փեթակ» ՍՊԸ–ի հետագա գործունեությունը։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։Ըստ հաղորդագրության` մասնագետներն ընթացիկ տարվա հոկտեմբերին «Փեթակ» ընկերությունում վերահսկողական աշխատանքներ է իրականացրել է տեսչական մարմնի կողմից 2021թ․ հուլիսի 1-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։Պարզվել է, որ նախկինում տրված կարգադրագրի կետերից ամբողջությամբ վերացվել է արձանագրված խախտումների կեսից ավելին, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և այժմ դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։Ընկերությունը խախտումները պետք է վերացնի հստակ ժամկետում։Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Որոշ ժամանակ անց «Փեթակի» աշխատակիցները բողոքի ակցիա արեցին, քանի որ անգործ էին մնացել, և փողոցը միակողմանի բացվեց։ Հոկտեմբերի 7-ին «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ, քանի որ նրանց ասել էին, որ առևտրի կենտրոնն այդ օրվանից չի գործելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47064604_0:0:1100:825_1920x0_80_0_0_e3528c9bfce5a7727fd2c4e1ed6410c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «փեթակ» առևտրի կենտրոն, խախտում
հայաստան, «փեթակ» առևտրի կենտրոն, խախտում
Որոշվել է թույլատրել «Փեթակ» ՍՊԸ–ի հետագա գործունեությունը
18:41 03.11.2022 (Թարմացված է: 19:00 03.11.2022) Կատարված աշխատանքների արդյունքում վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը որոշել է թույլատրել «Փեթակ» ՍՊԸ–ի հետագա գործունեությունը։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի
ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` մասնագետներն ընթացիկ տարվա հոկտեմբերին «Փեթակ» ընկերությունում վերահսկողական աշխատանքներ է իրականացրել է տեսչական մարմնի կողմից 2021թ․ հուլիսի 1-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Պարզվել է, որ նախկինում տրված կարգադրագրի կետերից ամբողջությամբ վերացվել է արձանագրված խախտումների կեսից ավելին, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և այժմ դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։
«ՔՏՀԱ տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Փեթակ» ՍՊԸ հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Ընկերությունը խախտումները պետք է վերացնի հստակ ժամկետում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Որոշ ժամանակ անց «Փեթակի» աշխատակիցները բողոքի ակցիա արեցին, քանի որ անգործ էին մնացել, և փողոցը միակողմանի բացվեց։ Հոկտեմբերի 7-ին «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները
բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ, քանի որ նրանց ասել էին, որ առևտրի կենտրոնն այդ օրվանից չի գործելու։