https://arm.sputniknews.ru/20221103/qareri-erkir-hajastanum-i-verjvo-qar-ka-te-voch-parzabanum-e-masnagety-50823344.html
Քարերի երկիր Հայաստանում ի վերջո քար կա՞, թե՞ ոչ. պարզաբանում է մասնագետը
Քարերի երկիր Հայաստանում ի վերջո քար կա՞, թե՞ ոչ. պարզաբանում է մասնագետը
Sputnik Արմենիա
Քարի արտադրության գծով մասնագետը նշում է, որ խնդիրներ կան տեխնիկայի և սարքավորումների արդիականացման հետ, քանի որ այսօր գործող հանքերից շատերն աշխատում են... 03.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-03T23:18+0400
2022-11-03T23:18+0400
2022-11-03T23:18+0400
քար
հայաստան
դեֆիցիտ
շինարարություն
յուրի նիկողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1332/34/13323477_0:157:1498:1000_1920x0_80_0_0_895ffc7ed1e07e8798ab0b42652adc9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Քարերի երկիր Հայաստանում ի վերջո քար կա՞, թե՞ ոչ (ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում)։ Այս հարցի պատասխանը, ըստ քարի արդյունահանմամբ զբաղվող «Մոդուս Գրանում» ընկերության հանքերի և քարի արտադրության գծով փոխտնօրեն Յուրի Նիկողոսյանի, այնքան էլ միանշանակ չէ` և՛ կա, և՛ չկա։Նրա խոսքով` հնարավորություն չի տրվում, որ գործող հանքերն աշխատեն, պետական մակարդակով էլ որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ խնդիրներ ունեն արդյունաբերողները։Յուրի Նիկողոսյանը նշում է, որ իրենք պատրաստ են առանց հերթափոխի աշխատել և քար արտադրել, բայց չեն կարող համապատասխան հասույթ ունենալ հանքերից, որ իրենց խնդիրները լուծեն։Իսկ խնդիրները, ըստ նրա, և՛ օրենսդրական են, և՛ կապված են տեխնիկայի ու սարքավորումների արդիականացման հետ, քանի որ այսօր գործող հանքերից շատերը աշխատում են, իր խոսքով, նախնադարյան տեխնիկայով։Հանքադյունաբերողը դժգոհում է, որ արտոնագրի և հանքի շահագործման հարցերի վերաբերյալ վարչարարությունն ավելին է, քան պետք է։ Նշված ժամկետների հենց վերջին օրն է իրենց հայտը հաստատվում։ Սա, Նիկողոսյանի խոսքով, դանդաղեցնում է իրենց աշխատանքը։«Տեղական իշխանություններն էլ մատը մատին չեն տալիս արտադրողին որևէ բանով ընդառաջելու համար։ Ես ակնկալում եմ լուրջ համագործակցություն, որպեսզի օգնեն մեզ այդ վարչական քաշքշուկներից խուսափելու համար»,–ասում է նա։Մեր երկրում այսքան «բորդյուրի», քարե սալիկների կամ ցեմենտի կարիք չի զգացվել. Գնել ՍանոսյանՄասնագետը ողջունում է, որ կառավարությունը մտադիր է տեղական քարի օգտագործումը պետական ծրագրում ավելացնել, սակայն զուգահեռ նշում է, որ քարերի վերաբերյալ որևէ օրենք գրելիս պետք է հանքարդյունաբերողների կարծիքը հաշվի առնեն և ամեն ինչ տեսնեն ներսից, որպեսզի օրենքը չմեռնի դեռ չծնված։Յուրի Նիկողոսյանը, իր խոսքն ամփոփելով, նշեց, որ նախկինում արտադրանքի 25-30 տոկոսն արտահանել են, եղածն էլ բավարարել է Հայաստանին, բայց այսօր ՀՀ–ում շինարարության տեմպը շատ բարձր է, իսկ հանքարդյունաբերության ֆունդամենտ արտադրողները չունեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1332/34/13323477_130:0:1463:1000_1920x0_80_0_0_9df136de1add9a62cc0a19a39ba276e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քար, հայաստան, դեֆիցիտ, շինարարություն, յուրի նիկողոսյան
քար, հայաստան, դեֆիցիտ, շինարարություն, յուրի նիկողոսյան
Քարերի երկիր Հայաստանում ի վերջո քար կա՞, թե՞ ոչ. պարզաբանում է մասնագետը
Քարի արտադրության գծով մասնագետը նշում է, որ խնդիրներ կան տեխնիկայի և սարքավորումների արդիականացման հետ, քանի որ այսօր գործող հանքերից շատերն աշխատում են «նախնադարյան» տեխնիկայով։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Քարերի երկիր Հայաստանում ի վերջո քար կա՞, թե՞ ոչ (
ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում)։ Այս հարցի պատասխանը, ըստ քարի արդյունահանմամբ զբաղվող «Մոդուս Գրանում» ընկերության հանքերի և քարի արտադրության գծով փոխտնօրեն Յուրի Նիկողոսյանի, այնքան էլ միանշանակ չէ` և՛ կա, և՛ չկա։
«Մինչև այսօր Հայաստանում արտադրվել է այնքան քար, որքան շուկան պահանջել է, գուցե մի քիչ էլ ավելի շատ, որովհետև մեր արտադրանքը դուրս է եկել նաև հանրապետությունից։ Այսօր Հայաստանում իրականում շինարարության բում է, և բոլորը ուզում են կառուցել և կառուցում են, և դա շատ լավ է, մենք ողջունում ենք։ Բայց պետք է կանգնել արտադրողի կողքին, որ քար ապահովի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Յուրի Նիկողոսյանը։
Նրա խոսքով` հնարավորություն չի տրվում, որ գործող հանքերն աշխատեն, պետական մակարդակով էլ որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ խնդիրներ ունեն արդյունաբերողները։
Յուրի Նիկողոսյանը նշում է, որ իրենք պատրաստ են առանց հերթափոխի աշխատել և քար արտադրել, բայց չեն կարող համապատասխան հասույթ ունենալ հանքերից, որ իրենց խնդիրները լուծեն։
Իսկ խնդիրները, ըստ նրա, և՛ օրենսդրական են, և՛ կապված են տեխնիկայի ու սարքավորումների արդիականացման հետ, քանի որ այսօր գործող հանքերից շատերը աշխատում են, իր խոսքով, նախնադարյան տեխնիկայով։
«Եթե ուզում ենք հանքարդյունաբերությունը զարգացնել, ուրեմն պետությունը պետք է կանգնի արտադրողի կողքին` անտոկոս կամ ցածր տոկոսով վարկեր տրամադրի կազմակերպություններին, որոնք աշխատել են և աշխատում են։ Պայմանները պետք է հստակեցնել, որպեսզի արտադրողը կարողանա սարքավորումներ գնել և հանքը շահագործել»,– նշում է մեր զրուցակիցը։
Հանքադյունաբերողը դժգոհում է, որ արտոնագրի և հանքի շահագործման հարցերի վերաբերյալ վարչարարությունն ավելին է, քան պետք է։ Նշված ժամկետների հենց վերջին օրն է իրենց հայտը հաստատվում։ Սա, Նիկողոսյանի խոսքով, դանդաղեցնում է իրենց աշխատանքը։
«Տեղական իշխանություններն էլ մատը մատին չեն տալիս արտադրողին որևէ բանով ընդառաջելու համար։ Ես ակնկալում եմ լուրջ համագործակցություն, որպեսզի օգնեն մեզ այդ վարչական քաշքշուկներից խուսափելու համար»,–ասում է նա։
Մասնագետը ողջունում է, որ կառավարությունը մտադիր է տեղական քարի օգտագործումը պետական ծրագրում ավելացնել, սակայն զուգահեռ նշում է, որ քարերի վերաբերյալ որևէ օրենք գրելիս պետք է հանքարդյունաբերողների կարծիքը հաշվի առնեն և ամեն ինչ տեսնեն ներսից, որպեսզի օրենքը չմեռնի դեռ չծնված։
Յուրի Նիկողոսյանը, իր խոսքն ամփոփելով, նշեց, որ նախկինում արտադրանքի 25-30 տոկոսն արտահանել են, եղածն էլ բավարարել է Հայաստանին, բայց այսօր ՀՀ–ում շինարարության տեմպը շատ բարձր է, իսկ հանքարդյունաբերության ֆունդամենտ արտադրողները չունեն։