00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
6 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
История России глазами иностранцев, обмен опытом и отсутствие нацпамяти
15:04
23 ր
Исторический ликбез
Зачем за рубежом портили имидж СССР и как это делали?
15:33
22 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաշք չեղավ. «Փյունիկը» պարտվեց «Բազելին» ու ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում

© Sputnik / Andranik Ghazaryan«Փյունիկ»–«Բազել» հանդիպում
«Փյունիկ»–«Բազել» հանդիպում - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
«Փյունիկ»–«Բազել» հանդիպում
Բաժանորդագրվել
«Փյունիկի» մասնակցությամբ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին խաղը կարևոր նշանակություն ուներ ոչ միայն ակումբի, այլև հայկական ակումբային ֆուտբոլի համար։ Կարող էր նոր էջ բացվել մեր ֆուտբոլում։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան․ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց շվեյցարական «Բազելին» ու ավարտեց իր ելույթները Կոնֆերենցիաների լիգայում։
«Բազելի» նկատմամբ հաղթանակը «Փյունիկին» տեղ էր ապահովում Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության փլեյ օֆֆում։ Դեռ խաղից առաջ խոսում էին, որ մեր թիմը մարտական է տրամադրված ու միայն հաղթելու ցանկությամբ է դուրս գալու խաղադաշտ, դրա վառ ապացույցն էր նաև մեր թիմի ակտիվությունը հանդիպման մեկնարկում։
© Sputnik / Andranik Ghazaryan«Բազելի» ֆուտբոլիստները
Игроки Базеля после первого гола в ворота Пюника во время последнего матча группового раунда Лиги Конференций УЕФА между ФК Пюник и швейцарским Базелем на Республиканском стадионе (3 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
«Բազելի» ֆուտբոլիստները
Բայց հյուրերը պատրաստ էին խաղի նման մեկնարկին ու, հետ մղելով «Փյունիկի» գրոհներն ու միաժամանակ հարմարվելով «Հանրապետական» խաղադաշտին, «Բազելի» ֆուտբոլիստները կարողացան գցել խաղի տեմպը և 17-րդ րոպեին հասնել հաջողության։ «Բազելի» ֆուտբոլիստ Դարեն Մալեսի արդյունավետ հարվածի ժամանակ երևի թե սխալվեց «Փյունիկի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որը ժամանակից շուտ դուրս գալով դարպասից` չկարողացավ փրկել թիմին։ Մերոնք զգացին «սառը ցնցուղի» ազդեցությունը։ Հանդիպման 30-րդ րոպեին ձախողվեց մեր պաշտպանությունը, ու ստանալով գնդակը` Անտոն Կադեն կրկնապատկեց «Բազելի» առավելությունը։ Սա վե՞րջն էր։ Առջևում խաղային մեկ ժամ կար, բայց չմոռանանք, որ ֆուտբոլը նաև հոգեբանական խաղ է։
Հոգեբանական խնդիրը մեր թիմը մինչև ընդմիջում չկարողացավ հաղթահարել։ Հույսը հանդերձարանն էր, որտեղ հաստատ ամեն ինչ արվելու էր «Փյունիկի» խաղը փոխելու ու տղաներին վստահություն ներշնչելու համար։ Այդ առումով նաև կարևոր էր, որ հանդիպման 53-րդ րոպեին «Բազելը» մնաց տասը ֆուտբոլիստներով։ Հեռացվեց Դան Նդոյեն։
«Փյունիկը» ակտիվացավ, «Բազելը» սեղմվեց սեփական դարպասին։ Եվ 71-րդ րոպեին Լուկա Յուրիչիչը, հայտնվելով ճիշտ պահին ճիշտ տեղում, կրճատեց հաշվի տարբերությունը` միաժամանակ թարմացնելով հույսերը։
© Sputnik / Andranik GhazaryanԳնդակը հայտնվեց «Բազելի» դարպասում
Гол в ворота Базеля во время последнего матча группового раунда Лиги Конференций УЕФА между ФК Пюник и швейцарским Базелем на Республиканском стадионе (3 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
Գնդակը հայտնվեց «Բազելի» դարպասում
Խաղի լարվածությունը կտրուկ բարձրացավ։ Ու կարող էինք հավասարեցնել հաշիվը։ Արաս Օզբիլիսի տուգանայինից հետո անհաջող խաղաց «Բազելի» դարպասապահը, բայց Յուրիչիչը չհասավ գնդակին։ «Փյունիկը» պայքարեց մինչև վերջ։ Բայց ավելին անել մեր թիմին վիճակված չէր։ Չստացվեց պատմական արդյունքի հասնել, սակայն արդեն մենք հավատում ենք, որ այս մրցաշարի խմբային փուլում հայկական թիմերը կարող են պայքարել բարձր արդյունքների համար։ Չէ՞ որ «Փյունիկը» խմբային փուլի բոլոր վեց խաղերում գրավեց մրցակից թիմերի դարպասը։ Սա է միակ մխիթարությունը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլից հետո։ Այ հիմա արդեն հաստատ հայկական ակումբները ավարտեցին իրենց ելույթները եվրագավաթներում։
© Sputnik / Andranik Ghazaryan«Փյունիկ»–«Բազել» հանդիպում
Второй гол в ворота Пюника во время последнего матча группового раунда Лиги Конференций УЕФА между ФК Пюник и швейцарским Базелем на Республиканском стадионе (3 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
«Փյունիկ»–«Բազել» հանդիպում
Ուղղակի հիասթափված եմ. Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է Երևանի «Արարատի» մասին
Լրահոս
0