Նոր տեսարաններ. «Բազելի» ֆուտբոլիստներն իրենց համար բացահայտել են վարդագույն Երևանը
19:27 03.11.2022 (Թարմացված է: 19:29 03.11.2022)
© Photo : Facebook / FC Pyunik Դրվագ «Փյունիկ» – «Բազել» հանդիպումից. արխիվային լուսանկար
© Photo : Facebook / FC Pyunik
Բաժանորդագրվել
Երևանի «Փյունիկի» և շվեյցարական «Բազելի» միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումը տեղի կունենա Երևանի Հանրապետական մարզադաշտում:
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանի «Փյունիկի» հետ Կոնֆերենցիաների լիգայի խաղին ժամանած «Բազել» ֆուտբոլային ակումբը Հայաստանի մայրաքաղաքից արված լուսանկարներ է հրապարակել:
«Բացելով «վարդագույն» քաղաքը՝ Երևանը», –լուսանկարներից մեկին կից գրել են նրան։
🔎 🇦🇲 Exploring 'The Pink City' in Yerevan. #FCPFCB #UECL #FCBasel1893 #MirSinBasel pic.twitter.com/4sBqdZTENz
— FC Basel 1893 🇬🇧 (@FC_Basel_en) November 2, 2022
Մեկ այլ լուսանկարում Հանրապետական մարզադաշտն է։
«Նոր վայրեր, նոր մարզադաշտեր, նոր տեսարաններ... Կոնֆերենցիաների լիգայի մոգությունը», - գրված է լուսանկարին կից:
📍 Republican Stadium 🇦🇲
— FC Basel 1893 🇬🇧 (@FC_Basel_en) November 3, 2022
New places. New stadiums. New scenery. The magic of the @europacnfleague. ✨️ #UECL #FCPFCB #MirSinBasel pic.twitter.com/gcwezdBouT
Հիշեցնենք, որ Երևանի «Փյունիկի» ու շվեյցարական «Բազելի» միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումը տեղի կունենա այսօր` 21:45-ին, Երևանում: