https://arm.sputniknews.ru/20221103/nakhvord-tarva-hamemat-em-erkrneri-het-arevtrashrjanarutjunn-atshel-e-245-tvokvosvov-qervobjan-50820788.html
Նախորդ տարվա համեմատ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 24,5 տոկոսով․ Քերոբյան
Նախորդ տարվա համեմատ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 24,5 տոկոսով․ Քերոբյան
Sputnik Արմենիա
Հայաստանի արտաքին առևտուրն ընդհանուր առմամբ աճել է, աճել է նաև ԵՄ երկրների հետ առևտրի ծավալը: 03.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-03T16:28+0400
2022-11-03T16:28+0400
2022-11-03T17:05+0400
վահան քերոբյան
առևտուր
եվրամիություն
հհ ֆինանսների նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50048268_0:0:1600:901_1920x0_80_0_0_3b9d371c64aeb32151262eee7e9d9b59.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Նախորդ տարվա համեմատ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 24,5 տոկոսով: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։«Չեմ ժխտում, որ տարվա վերջում կարող է լինել աղքատության ավելի բարձր ցուցանիշ». Քերոբյան«Առևտրաշրջանառության ծավալն առաջին 8 ամիսների ընթացքում կազմել է 571 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումն աճել է 24,5 տոկոսով, ներմուծումը՝ 44,8 տոկոսով»,-ասաց նախարարը։Քերոբյանը նաև հայտնեց, որ նախորդ ամիս Պրահայում կայացած ԵՄ-Արևելյան գործընկերություն համաժողովի ընթացքում եվրոպացի գործընկերների հետ քննարկվել է երկարաժամկետ դրամային ֆինանսավորման տրամադրման անհրաժեշտությունը:Այսօր ավելի վաղ Քերոբյանը հայտնել էր, որ 2022 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս երկրների հետ կազմել է 2,778 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 74,1 տոկոսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50048268_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a8ce0772d8dd80f5a74efdadcb74e933.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, առևտուր, եվրամիություն, հհ ֆինանսների նախարարություն
վահան քերոբյան, առևտուր, եվրամիություն, հհ ֆինանսների նախարարություն
Նախորդ տարվա համեմատ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 24,5 տոկոսով․ Քերոբյան
16:28 03.11.2022 (Թարմացված է: 17:05 03.11.2022) Հայաստանի արտաքին առևտուրն ընդհանուր առմամբ աճել է, աճել է նաև ԵՄ երկրների հետ առևտրի ծավալը:
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Նախորդ տարվա համեմատ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 24,5 տոկոսով: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Առևտրաշրջանառության ծավալն առաջին 8 ամիսների ընթացքում կազմել է 571 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումն աճել է 24,5 տոկոսով, ներմուծումը՝ 44,8 տոկոսով»,-ասաց նախարարը։
Քերոբյանը նաև հայտնեց, որ նախորդ ամիս Պրահայում կայացած ԵՄ-Արևելյան գործընկերություն համաժողովի ընթացքում եվրոպացի գործընկերների հետ քննարկվել է երկարաժամկետ դրամային ֆինանսավորման տրամադրման անհրաժեշտությունը:
«Մեզ համար հիմա շատ կարևոր է, որպեսզի ստեղծենք խողովակ, որով հայկական բանկերը կկարողանան երկարաժամկետ դրամային ֆինանսավորում ստանալ եվրոպացի գործընկերներից, որը կուղղվի Հայաստանում տնտեսության զարգացմանն ու հայկական փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը»,- ասաց Քերոբյանը։
Այսօր ավելի վաղ
Քերոբյանը հայտնել էր, որ 2022 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս երկրների հետ կազմել է 2,778 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 74,1 տոկոսով։