00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավիճակը չի փրկվի. Մխիթարյանը` որոշ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու որոշման մասին

© Sputnik / Aram NersesyanԴպրոց
Դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
Դպրոց
Բաժանորդագրվել
Կրթական հարցերի փորձագետը կարծում է, որ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը բոլոր ուսուցիչների աշխատավարձը մինչև 400 000 դրամ բարձրացնելն է։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում (մինչև 100 աշակերտ) աշխատող բնագիտական առարկաների ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու որոշումն իրավիճակն ինչ-որ տեղ փրկելու ոչ հիմնավոր և ոչ հուսալի քայլ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց կրթական հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում 2023–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ կբարձրացնեն մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում աշխատող բնագիտական առարկաների այն ուսուցիչների աշխատավարձերը, որոնց դրույքաչափը պակաս է մեկ դրույքից, այսինքն` 90 000 դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի։ Փաշինյանը նշեց, որ բնագիտական առարկաներ դասավանդող 8135 ուսուցիչ հավելավճար կստանա։

«Փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում այժմ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչները, որոնք մեկ դրույք չունեն, ստանում են 30-40 000 դրամ։ Իսկ փոփոխությամբ ստացվում է, որ նրանց աշխատավարձը նվազագույն զամբյուղի չափ կլինի, այսինքն` փորձում են գոնե նրանց պահել իրենց տեղերում։ Այս որոշումը, սակայն, չի նպաստի, որ նոր ուսուցիչներ մեկնեն սահմանամերձ բնակավայրեր»,–ասաց Մխիթարյանը։

Նա ընդգծեց` հիմնավոր խնդիրն այս որոշմամբ չի լուծվի։ Սա, ըստ մասնագետի, անհուսալի փորձ է ինչ–որ կերպ մեղմելու այն քաղաքականությունը, որը սխալմամբ վարում էին վերջին տարիներին։
Դպրոցներում, որոնք հիմնականում բարձրլեռնային կամ սահմանամերձ շրջաններում են, ուսուցիչների թափուր հաստիքներ կան, և ոչ ոք դրանք չի զբաղեցնում, քանի որ ծախսը, որը պետք է անեն, ավելի շատ կլինի, քան նախատեսված աշխատավարձը։
Կրթության փորձագետը նշում է, որ պետք չէ նոր հեծանիվներ հորինել. խնդրի լուծման իդեալական տարբերակն այն կլիներ, որ ոչ թե ատեստացիաներ լինեին` կամավոր, պարտադիր, որպեսզի ինչպես ուսուցիչներն իրենք են ասում` մի քանի կոպեկով աշխատավարձը բարձրացնեն, այլ համընդհանուր բոլորի աշխատավարձը բարձրացնեին։
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում և Ճապոնիայում ուսուցիչները դարձան այդ հասարակությունների ամենաբարձր վարձատրվողը։ Եվ հիմա կրթական համակարգի շնորհիվ երկու երկրներն էլ ունեն աշխարհի երրորդ կամ չորրորդ տնտեսությունները։ Մենք ոչ վաղ անցյալում` խորհրդային տարիներին, ունեցել ենք այս իրավիճակը, ինչը նշանակում է, որ հնարավոր է վերականգնել»,–ասում է Մխիթարյանը։
Հայաստանի 5 բուհերում կհիմնադրվեն գիտահետազոտական կենտրոններ
Իսկ դրա համար, ըստ մասնագետի, պետք է դեմքով շրջվենք դեպի կրթական համակարգը։ Հասարակությունը պետք է գիտակցի, որ ուսուցչի հեղինակությունը բարձրացնելու միակ ձևը նրա աշխատավարձը բարձրացնելն ու այն թվերին համապատասխանեցնել է, որի մասին կառավարության նիստի ժամանակ են խոսում` 400 000 դրամ։
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանում բուհերին տրամադրած անվճար տեղերից 550–ը թափուր են մնացել: ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը հայտնել էր` նախորդ տարվա համեմատ կրկին թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում պահանջարկ ունեն, սակայն ցածր գրավչություն ունեն, և նույնիսկ անվճար տեղերի համար դիմողներ չեն եղել: Դրանք հիմնականում բնագիտական մասնագիտություններն են՝ քիմիա, աշխարհագրություն, երկրաբանություն, քիմիական տեխնոլոգիաներ։
Գիտության համար չպետք է սահմաններ լինեն. հայ-ռուսական կրթական նոր նախագիծ է մեկնարկում
Լրահոս
0