00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինձ համար հաճելի չէ էս կարգի նախարարի հետ զրույց ունենալ. Սուքիասյանը` Քերոբյանին

© Sputnik / Asatur YesayantsԽաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարի և ՔՊ–ական պատգամավոր, գործարարի միջև բավականին բուռն խոսակցություն սկսվեց։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ–ում բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՔՊ–ական պատգամավոր, խոշոր ձեռնարկատեր Խաչատուր Սուքիասյանի միջև վեճ սկսվեց։ Պատգամավորը սկզբում դժգոհություն հայտնեց հնչող հարցերին նախարարի անորոշ պատասխաններից։

«Շատ պաշտոնյաներ այս կամ այն հարցի վերաբերյալ թվեր են ասում, ժամկետներ, ծավալներ, իսկ Դուք` ոչ։ Բոլոր մեր հարցերին պատասխանում եք` արեցինք, անում ենք, գնում ենք, պայմանավորվել ենք։ Ինձ համար հաճելի չէ էս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ»,– ասաց Սուքիասյանը։

Ի պատասխան էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն հայտնեց քննադատության համար, սակայն շեշտեց, որ իր զեկույցը կառուցված էր թվերի վրա։
«Այն, որ Հայաստանն այսօր ունի 14.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, արտաքին առևտրաշրջանառությունն ընդհանուր առմամբ 63 տոկոսով աճել է, իսկ ԵԱՏՄ երկրների հետ` ավելի քան 70 տոկոսով։ Ես կարող եմ անվերջ թվեր ասել ձեզ։ Սրանք էկոնոմիկայի նախարարության շնորհիվ են»,–ասաց Քերոբյանը։
Մեր պլանն իրականանում է. Քերոբյանը` Հայաստան–Իրան առևտրաշրջանառության ծավալի մասին
Այս պատասխանը պատգամավորին դուր չեկավ, և նա ընդգծեց, որ այդ ցուցանիշները ձեռք են բերվել հիմնականում նախարարությունից անկախ պայմաններից ելնելով։ Սուքիասյանը հավելեց, որ ինքը շատ լավ տեղյակ է տնտեսական գործընթացներից, տնտեսության ճյուղերից։ Նա վստահեցրեց նաև, որ քաջատեղյակ է, թե ռուս–վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում քանի մեքենա է կուտակվել ու քանի մարդ է միլիոններ կորցնում այն պատճառով, որ չի կարողանում ժամանակին հատել սահմանը, արտադրանքն էլ փչանում է տարաներում։
«Կարծում եմ, որ պետական պաշտոնյան գնար ու Լարսում կանգներ ու աներ ամեն ինչ, որ մարդիկ գումարները չկորցնեին։ Մարդիկ իրենց տներն են գրավ դնում, վարկ են վերցնում ու չեն կարողանում պաշտոնյայի հետ կապ հաստատել։ Հիմա էլ ինձ ասում եք` 14.1 տոկոս։ Այդ ամենը բիզնեսի շնորհիվ է։ Մարդը տանջվում, չարչարվում է ու արդյունք է տալիս, դուք ձեր վրա մի վերցրեք»,– բարկացած ասաց Սուքիասյանը։
Նշենք, որ Ղրիմի կամրջի վրա վերջերս տեղի ունեցած պայթյունի հետ կապված` մեծ բեռնատարների ստուգումների ուժեղացման արդյունքում Լարսում արդեն մի քանի օր է` հսկայական քանակությամբ բեռնատարներ են կուտակվել, այդ թվում` Հայաստանից։ ՀՀ կառավարության կողմից նշանակված նոր մաքսային կցորդը, որը կոչված է տեղում խնդիրները լուծելու, դեռ չի հասել նշված կետին։
ՀՀ-ի դերը ԵԱՏՄ-ում մեծանում է. Քերոբյանը՝ ԵԱՏՄ բյուջեի վերաբաշխման անհրաժեշտության մասին
Լրահոս
0