https://arm.sputniknews.ru/20221103/inchpes-dimakajel-glvobal-martahravernerin-pvordzagety-3-arajark-uni--eatm-erkrneri-hamar-50831169.html
Ինչպես դիմակայել գլոբալ մարտահրավերներին. փորձագետը 3 առաջարկ ունի ԵԱՏՄ երկրների համար
Ինչպես դիմակայել գլոբալ մարտահրավերներին. փորձագետը 3 առաջարկ ունի ԵԱՏՄ երկրների համար
Sputnik Արմենիա
Մոսկվա – Մինսկ – Երևան – Բիշքեկ տեսակամուրջի մասնակիցները համամիտեն` համաշխարհային ճգնաժամի ֆոնին հումանիտար ծրագրերի իրականացումը կարևոր է: 03.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-03T18:19+0400
2022-11-03T18:19+0400
2022-11-03T18:19+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/03/50818478_0:101:1600:1001_1920x0_80_0_0_9c05f82eff4040eaab68d45410720eca.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Աշխարհում տեղի է ունենում շատ ցավոտ, ճգնաժամային, գլոբալ աշխարհաքաղաքական վերափոխում՝ բազմաթիվ անկանխատեսելի դրվագներով՝ ոչ այնքան «սև կարապներով» (դժվար կանխատեսվող ու հազվագյուտ իրադարձություններ, որոնք զգալի հետևանքներ ունեն - խմբ.), այլև «գորշ կարապներով» (իրադարձություններ, որոնց պատրաստ են – խմբ.) ու «վարդագույն ֆլամինգոնեով» (հայտնի աղետալի ռիսկ, որը անտեսվում է շահերի ինստիտուցիոնալ խմբերի ազդեցության տակ – խմբ.): Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ագեևը «Եվրասիական ինտեգրման տնտեսական և ժողովրդագրական ասպեկտները նոր աշխարհակարգի կայացման պայմաններում» տեսակամրջի ընթացքում։Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանին կից «ԵԱՏՄ կազմավորման սոցիալ-քաղաքական հիմնախնդիրները» գիտական խորհրդի նախագահ Գալինա Օսադչայան ընդգծեց, որ միության անդամ պետությունները պետք է շեշտը դնեն հումանիտար համագործակցության խնդիրների վրա:«Ինտեգրման հետ առաջին հերթին կապված է տնտեսական շահը։ Այնուամենայնիվ, այն խնդիրները, որոնք ծնվում են անկայունությունից ծագում են ոչ միայն պետությունների, այլև մարդկանց միջև: Ըստ մեր հետազոտությունների ՝ ինտեգրացիոն գործընթացներին աջակցում է բնակչության 60-70%-ը։ Այնուամենայնիվ, այն հակասությունները, որոնք առաջանում են, կարող են հանգեցնել աջակցության նվազման: Այս պայմաններում մենք պետք է աշխատենք բնակչության հետ», - ընդգծեց Օսադչայան։Նրա կարծիքով՝ պետք է ավելի գլոբալ դարձնել ԵԱՏՄ շրջանակում իրականացվող հումանիտար ծրագրերը, որոնք մինչ օրս ավելի շատ լոկալ բնույթ են կրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/03/50818478_180:0:1600:1065_1920x0_80_0_0_0aec2f6163a862c06f3a0e0919adc73a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Ինչպես դիմակայել գլոբալ մարտահրավերներին. փորձագետը 3 առաջարկ ունի ԵԱՏՄ երկրների համար
Մոսկվա – Մինսկ – Երևան – Բիշքեկ տեսակամուրջի մասնակիցները համամիտեն` համաշխարհային ճգնաժամի ֆոնին հումանիտար ծրագրերի իրականացումը կարևոր է:
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Աշխարհում տեղի է ունենում շատ ցավոտ, ճգնաժամային, գլոբալ աշխարհաքաղաքական վերափոխում՝ բազմաթիվ անկանխատեսելի դրվագներով՝ ոչ այնքան «սև կարապներով» (դժվար կանխատեսվող ու հազվագյուտ իրադարձություններ, որոնք զգալի հետևանքներ ունեն - խմբ.), այլև «գորշ կարապներով» (իրադարձություններ, որոնց պատրաստ են – խմբ.) ու «վարդագույն ֆլամինգոնեով» (հայտնի աղետալի ռիսկ, որը անտեսվում է շահերի ինստիտուցիոնալ խմբերի ազդեցության տակ – խմբ.): Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ագեևը «Եվրասիական ինտեգրման տնտեսական և ժողովրդագրական ասպեկտները նոր աշխարհակարգի կայացման պայմաններում» տեսակամրջի ընթացքում։
«Այս «գազանանոցի» պայմաններում ԵԱՏՄ երկրների համար շատ կարևոր է հիշել երեք հանձնարարականների մասին։ Նախ, միշտ պետք է նպատակներ լինեն: Ընդ որում, այդ նպատակները պետք է լինեն ոչ միայն պրագմատիկ, ինչպիսին են տնտեսության զարգացումը և ժողովրդի բարեկեցության բարձրացումը, այլև հոգևոր՝ ազգային ինքնության պահպանումից մինչև կյանքի իմաստի որոնում։ Երկրորդը տնտեսական, գիտատեխնոլոգիական, ռազմական, հումանիտար ոլորտներում ապագայի տեսլականի ձևավորումն է։ Առանց դրա մենք չկողմնորոշված ու աննպատակ կլինենք։ Երրորդ կարևոր պահը մեր կենսունակությունն է, մարտահրավերներին դիմակայելու մեր պատրաստակամությունը», - նշեց փորձագետը։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանին կից «ԵԱՏՄ կազմավորման սոցիալ-քաղաքական հիմնախնդիրները» գիտական խորհրդի նախագահ Գալինա Օսադչայան ընդգծեց, որ միության անդամ պետությունները պետք է շեշտը դնեն հումանիտար համագործակցության խնդիրների վրա:
«Ինտեգրման հետ առաջին հերթին կապված է տնտեսական շահը։ Այնուամենայնիվ, այն խնդիրները, որոնք ծնվում են անկայունությունից ծագում են ոչ միայն պետությունների, այլև մարդկանց միջև: Ըստ մեր հետազոտությունների ՝ ինտեգրացիոն գործընթացներին աջակցում է բնակչության 60-70%-ը։ Այնուամենայնիվ, այն հակասությունները, որոնք առաջանում են, կարող են հանգեցնել աջակցության նվազման: Այս պայմաններում մենք պետք է աշխատենք բնակչության հետ», - ընդգծեց Օսադչայան։
Նրա կարծիքով՝ պետք է ավելի գլոբալ դարձնել ԵԱՏՄ շրջանակում իրականացվող հումանիտար ծրագրերը, որոնք մինչ օրս ավելի շատ լոկալ բնույթ են կրել։