00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն 2023 թ.-ին կարող է առաջընթաց ունենալ ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի պարզեցման հարցում

Վիզա - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
Վիզա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փոխնախարարը նաև նշեց, որ հենց ԵՄ-ում այս հարցին վերաբերվում են մեծ զսպվածությամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը 2023 թվականին կարող է որոշակի առաջընթացի հասնել ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի պարեցման հարցում։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի համապատասխան հարցին՝ փոխնախարարը նշեց, որ խնդիրը մնում է իշխանությունների օրակարգում, իսկ վերջին անգամ այն քննարկվել է համագործակցության հանձնաժողովի նիստում։
«Վերջերս աշխատանքային հանդիպումների ընթացքում պատրաստակամություն է հայտնվել նաև քննարկելու այս հարցը, իրավիճակը շարունակում է ծանր մնալ, հաջորդ տարվա ընթացքում մենք կարող ենք որոշակի առաջընթաց գրանցել այս հարցում»,- ասաց Հովհաննիսյանը։
Փոխնախարարը նաև նշեց, որ հենց ԵՄ-ում այս հարցին վերաբերվում են մեծ զսպվածությամբ՝ պայմանավորված հետքովիդային իրավիճակով և ուկրաինական ճգնաժամով։
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին և հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերը: Ըստ համաձայնագրերի՝ ԵՄ-ը պարտավորվում է ՀՀ քաղաքացիներին հեշտացված կարգով տրամադրել ԵՄ մուտքի արտոնագիր, իսկ հայկական կողմն էլ պարտավորվում է նույնականացնել և հետ ընդունել իր այն քաղաքացիներին, որոնք խախտում են ԵՄ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու պայմանները: Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը չի վերացնում վիզայի պարտավորությունը, սակայն համարվում է առաջին քայլ ԵՄ երկրներ մուտք գործելու արտոնագրի պահանջի վերացման ճանապարհին:
Լրահոս
0