00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը դեսպանատներ, հյուպատոսություններ ու դիվանագիտական գրասենյակներ կբացի. Միրզոյան

© Aram NersesyanԱրարատ Միրզոյանը ԱԺ–ում
Արարատ Միրզոյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
Արարատ Միրզոյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում եկող տարի Հայաստանի հյուպատոսական գրասենյակ կբացվի` Վերին Լարսի հետ կապված խնդիրները ավելի արագ լուծելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր – Sputnik. 2023 թվականին Հայաստանը մի շարք դեսպանատներ, հյուպատոսություններ ու դիվանագիտական գրասենյակներ կբացի տարբեր երկրներում: ԱԺ–ում 2023 թ.–ի պետբյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«2023-ին նախատեսում ենք մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ և գրասենյակներ բացել: Այս պահին պլանավորում ենք բացել դեսպանություն Ուրուգվայում և գլխավոր հյուպատոսություն՝ Իրանի Թավրիզ քաղաքում»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Արտգործնախարարը հիշեցրեց, որ Կապանում վերջերս բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը ու հավելեց, որ Թավրիզում Հայաստանի հյուպատոսություն բացելու մասին վաղուց կար ձեռք բերված պայմանավորվածություն։
Ուրուգվայում դեսպանության բացման մասին նախարարը պայմանավորվել էր դեռ նախորդ տարի` Ուրուգվայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի ժամանակ։ Նա վստահեցրեց, որ այս դեսպանությունը հնարավորություն կտա նաև լատինաամերիկյան երկրների հետ այդ հարթակում առանձին հարաբերություններ հաստատել։
ԱԳՆ-ն նախատեսում է 2023 թ.–ին դիվանագիտական գրասենյակներ բացել Կիպրոսում, որը կգործի Հունաստանում ՀՀ դեսպանության ներքո և Սերբիայում, որը կգործի Չեխիայում Հայաստանի դեսպանության ներքո: Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում ևս հյուպատոսական գրասենյակ կբացվի։
«Տեղանքից կարող եք դատել, որ Վերին Լարսի հետ կապված խնդիրները քիչ դեր չունեն մեր այս որոշման հարցում»,-նշեց Արարատ Միրզոյանը:
Նախարարը նշեց նաև, որ 2023թ.–ից պետական ֆինանսավորմամբ կլուծվեն Քաթարում ու Դուբայում մեր գլխավոր հյուպատոսությունների հարցերը։ Ընդհանուր առմամբ` 133 մլն դրամ կհատկացվի պետբյուջեից օտար երկրներում գտնվող մեր դեսպանատների ու շենքերի պահպանման ու վերանորոգման համար։
Լրահոս
0