Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն տեղեկատվական անվտանգության բնագավառում
11:03 03.11.2022 (Թարմացված է: 11:04 03.11.2022)
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ կառավարության նիստ
![ՀՀ կառավարության նիստ ՀՀ կառավարության նիստ - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42490330_0:0:1601:901_1920x0_80_0_0_760c5c8ba9407172e4d8d125cf645c9a.jpg)
ՀՀ կառավարության նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Համաձայնագրի վավերացումը կնպաստի Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության խորացմանը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացմանը։
Կառավարության համոզմամբ` դա կնպաստի Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության խորացմանը։
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինները տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում կհամագործակցեն հետևյալ հիմնական ուղղություններով.
տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգում,
իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակում՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործությունները բացահայտելու, կանխարգելելու, կանխելու և հետաքննելու նպատակով,
տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների համաձայնեցում և իրականացում,
երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,
Համաձայնագրի կատարման համար Հայաստանում պատասխանատու մարմինը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։