https://arm.sputniknews.ru/20221103/hajastan-adrbejan-banakcutjunnerum-ka-mek-lav-ev-mek-vat-nvorutjun-mirzvojan-50822125.html
Հայաստան– Ադրբեջան բանակցություններում կա մեկ լավ և մեկ վատ նորություն. Միրզոյան
Հայաստան– Ադրբեջան բանակցություններում կա մեկ լավ և մեկ վատ նորություն. Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը կարծում է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, ապա պետք է որոշ հարցերում արձանագրի, որ միակողմանի... 03.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-03T16:49+0400
2022-11-03T16:49+0400
2022-11-03T17:02+0400
արարատ միրզոյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50179705_0:84:1600:984_1920x0_80_0_0_9b16f411a9c792c5120f204438efcf3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստան– Ադրբեջան բանակցություններում կա մեկ լավ և մեկ վատ նորություն։ Այսօր Ազգային ժողովում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպեն ԱՄՆ–ումՎատն այն է, որ բոլոր հարցերում ու բոլոր ուղղություններում, որոնց շուրջ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, հանդիպում է այդ երկրի մաքսիմալիստական, առավելապաշտական դիրքորոշումներին:Նախարարի կարծիքով` եթե Ադրբեջանը ցանկանում է ու շահագրգիռ է ունենալ կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է որոշ հարցերում արձանագրի, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել։«Ուղղակի դա չի կարող աշխատել, երկարաժամկետ չի լինի»,- նշեց նախարարը:Նա հավելեց` լավ նորությունն էլ այն է, որ կա միջազգային հանրության հստակ ուշադրություն՝ հարաբերություններում առկա խնդիրների առնչությամբ:Նախարարը նշեց, որ կան կանոններ ու գծեր, որոնք չպետք է հատվեն, ու հույս հայտնեց, որ այս ուղերձը Ադրբեջանում շատ լավ կհասկանան։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Սոչիում տեղի էր ունեցել եռակողմ գագաթաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Սոչիի գագաթնաժողովի շրջանակում առանձնազրույց էին ունեցել նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50179705_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a828352a2280848c3e9fc6331f0b2198.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բանակցություն
արարատ միրզոյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բանակցություն
Հայաստան– Ադրբեջան բանակցություններում կա մեկ լավ և մեկ վատ նորություն. Միրզոյան
16:49 03.11.2022 (Թարմացված է: 17:02 03.11.2022) Արարատ Միրզոյանը կարծում է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, ապա պետք է որոշ հարցերում արձանագրի, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստան– Ադրբեջան բանակցություններում կա մեկ լավ և մեկ վատ նորություն։ Այսօր Ազգային ժողովում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Վատն այն է, որ բոլոր հարցերում ու բոլոր ուղղություններում, որոնց շուրջ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, հանդիպում է այդ երկրի մաքսիմալիստական, առավելապաշտական դիրքորոշումներին:
«Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը, համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել, այժմ կարող է ինչ-որ պայմաններ թելադրել Հայաստանին: Դա, իհարկե, չի կարող իրականություն լինել: Երկարատև, համապարփակ և կայուն խաղաղության այդ ճանապարհով հնարավոր չէ հասնել։ Հույս ունեմ, որ Ադրբեջանում սա ժամանակի ընթացքում ավելի հստակ կհասկանան»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Նախարարի կարծիքով` եթե Ադրբեջանը ցանկանում է ու շահագրգիռ է ունենալ կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է որոշ հարցերում արձանագրի, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել։
«Ուղղակի դա չի կարող աշխատել, երկարաժամկետ չի լինի»,- նշեց նախարարը:
Նա հավելեց` լավ նորությունն էլ այն է, որ կա միջազգային հանրության հստակ ուշադրություն՝ հարաբերություններում առկա խնդիրների առնչությամբ:
«Երբ ժամանակային վերլուծություն ենք կատարում, տեսնում ենք, որ այդ ուշադրությունն առայժմ գնալով ավելի ու ավելի է մեծանում: Հատկապես սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ»,– հավելեց Արարատ Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ կան կանոններ ու գծեր, որոնք չպետք է հատվեն, ու հույս հայտնեց, որ այս ուղերձը Ադրբեջանում շատ լավ կհասկանան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Սոչիում
տեղի էր ունեցել եռակողմ գագաթաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ
հայտարարություն։ Սոչիի գագաթնաժողովի շրջանակում
առանձնազրույց էին ունեցել նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը։