https://arm.sputniknews.ru/20221103/erevanum-2-knvoj-en-dzerbakalel-nranq-srtsharanum-harvatsner-en-hascrel-sisianci-eritasardin-50838414.html
Երևանում 2 կնոջ են ձերբակալել. նրանք սրճարանում հարվածներ են հասցրել սիսիանցի երիտասարդին
Երևանում 2 կնոջ են ձերբակալել. նրանք սրճարանում հարվածներ են հասցրել սիսիանցի երիտասարդին
Sputnik Արմենիա
49-ամյա կինն ու վիճաբանության մասնակից նրա 26-ամյա դուստրը հայտնաբերվել են Մինսկի փողոցում։ 03.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-03T20:30+0400
2022-11-03T20:30+0400
2022-11-03T20:40+0400
հայաստան
երևան
հհ ոստիկանություն
կին
վնասվածք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48357858_0:0:1600:901_1920x0_80_0_0_d5605e58464523639481aef30d65380c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանյան սրճարաններից մեկում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։Նոյեմբերի 2-ին` ժամը 04.40-ին, հիվանդանոցից տեղեկացրել են, որ կտրած-պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:Ժամը 05.00-ին 49-ամյա կինն ու վիճաբանության մասնակից նրա 26-ամյա դուստրը Մինսկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:Նախապատրաստված նյութերն ուղարկվել է նախաքննական մարմին:Բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղու միկրոավտոբուսը և բեռնատարը. մահացածներ կան
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48357858_0:0:1424:1068_1920x0_80_0_0_ff6bed30e8c4adfed35f843ed2e244e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, հհ ոստիկանություն, կին, վնասվածք
հայաստան, երևան, հհ ոստիկանություն, կին, վնասվածք
Երևանում 2 կնոջ են ձերբակալել. նրանք սրճարանում հարվածներ են հասցրել սիսիանցի երիտասարդին
20:30 03.11.2022 (Թարմացված է: 20:40 03.11.2022) 49-ամյա կինն ու վիճաբանության մասնակից նրա 26-ամյա դուստրը հայտնաբերվել են Մինսկի փողոցում։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանյան սրճարաններից մեկում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանությունը։
Նոյեմբերի 2-ին` ժամը 04.40-ին, հիվանդանոցից տեղեկացրել են, որ կտրած-պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սիսիանցի երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է Տերյան փողոցի սրճարաններից մեկում. անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ նրան բաժակով հարվածել է 49-ամյա մի կին:
Ժամը 05.00-ին 49-ամյա կինն ու վիճաբանության մասնակից նրա 26-ամյա դուստրը Մինսկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է նախաքննական մարմին: