https://arm.sputniknews.ru/20221103/bjnii-ekeghecin-kverakangnvi-karavarutjuny-82-mln-dram-hatkacrec-50806401.html
Բջնիի եկեղեցին կվերականգնվի. կառավարությունը 8,2 մլն դրամ հատկացրեց
Բջնիի եկեղեցին կվերականգնվի. կառավարությունը 8,2 մլն դրամ հատկացրեց
Sputnik Արմենիա
Նախագիծը կազմվել է վարչապետի հանձնարարությամբ։ Փաշինյանը հանձնարարական էր տվել նաև Բջնիի ամրոցի վերաբերյալ` նշելով որ հարկավոր է բանակցել այգիների... 03.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-03T12:34+0400
2022-11-03T12:34+0400
2022-11-03T12:35+0400
վահրամ դումանյան
բջնի
եկեղեցի
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44834521_0:127:1600:1027_1920x0_80_0_0_22fe755dce0a692b1f5348f972fe5428.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 8,2 մլն դրամ հատկացվեց Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման համար։Բջնիի եկեղեցին նորոգելու մասին Փաշինյանը խոսել էր ամռանը` կառավարության նիստերից մեկում` ասելով, որ հանգստյան օրերին այցելել է Բջնի ու արձանագրել, որ եկեղեցում պատի դիմաց փայտե սյուներ են հենել, որ պատը չփլուզվի։ԿԳՄՍ նախարարին էլ հանձնարարեց հնարավորինս արագ նորոգել եկեղեցին։Փաշինյանը հանձնարարականներ է տվել նաև Բջնիի ամրոցի վերաբերյալ` նշելով որ համակից այգիները ծածկել են պարիսպները, և որ հարկավոր է բանակցել դրանց սեփականատերերի հետ` հուշարձանն առավել ներկայանալի դարձնելու համար։Կառավարության այսօրվա նիստում վարչապետը նաև հետաքրքրվեց, թե ինչ է արվել այդ ուղղությամբ;Դումանյանը հայտնեց, որ ՏԻՄ–երը բջնեցիների հետ բանակցում են այգիների տարածքը գնելու, կամ դրանք այլ տարածքների հետ փոխանակելու շուրջ։ Բայց զուգահեռ քննարկվում է նաև հանրային գերակա շահ ճանաչելու տարբերակը։Նախարար Դումանյանը հայտնեց, որ վանական համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժերից հետո քարաթափումներ են եղել, առաջացել են մեծ ճաքեր։ Աշտարակը վթարային վիճակում է, և առկա է փլուզման վտանգ։ Վնասվածքներ կան նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածների վրա։ Աշխատանքների կատարման համար նախևառաջ անհրաժեշտ են գիտանախագծային փաստաթղթեր: Նախագծման աշխատանքների համար հայտարարվել է մրցույթ։
բջնի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44834521_0:0:1600:1200_1920x0_80_0_0_353335ca76d675851264e44b515245d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահրամ դումանյան, բջնի, եկեղեցի, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն
վահրամ դումանյան, բջնի, եկեղեցի, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն
Բջնիի եկեղեցին կվերականգնվի. կառավարությունը 8,2 մլն դրամ հատկացրեց
12:34 03.11.2022 (Թարմացված է: 12:35 03.11.2022) Նախագիծը կազմվել է վարչապետի հանձնարարությամբ։ Փաշինյանը հանձնարարական էր տվել նաև Բջնիի ամրոցի վերաբերյալ` նշելով որ հարկավոր է բանակցել այգիների սեփականատերերի հետ հուշարձանն առավել ներկայանալի դարձնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 8,2 մլն դրամ հատկացվեց Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման համար։
«Պարոն վարչապետ այս նախագիծը կազմվել է ձեր հանձնարարականից հետո, որն այս տարի հնչեց Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցու ավանդատան արտաքին պատի վերականգնման հետ կապված»,– ասաց Դումանյանը։
Բջնիի եկեղեցին նորոգելու մասին Փաշինյանը խոսել էր ամռանը` կառավարության նիստերից մեկում` ասելով, որ հանգստյան օրերին այցելել է Բջնի ու արձանագրել, որ եկեղեցում պատի դիմաց փայտե սյուներ են հենել, որ պատը չփլուզվի։
ԿԳՄՍ նախարարին էլ հանձնարարեց հնարավորինս արագ նորոգել եկեղեցին։
Փաշինյանը հանձնարարականներ է տվել նաև Բջնիի ամրոցի վերաբերյալ` նշելով որ համակից այգիները ծածկել են պարիսպները, և որ հարկավոր է բանակցել դրանց սեփականատերերի հետ` հուշարձանն առավել ներկայանալի դարձնելու համար։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը նաև հետաքրքրվեց, թե ինչ է արվել այդ ուղղությամբ;
Դումանյանը հայտնեց, որ ՏԻՄ–երը բջնեցիների հետ բանակցում են այգիների տարածքը գնելու, կամ դրանք այլ տարածքների հետ փոխանակելու շուրջ։ Բայց զուգահեռ քննարկվում է նաև հանրային գերակա շահ ճանաչելու տարբերակը։
Նույն նախագծով ևս 2 մլն 771 հազար դրամ էլ հատկացվեց Հաղպատի վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերականգնման համար անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար։
Նախարար Դումանյանը հայտնեց, որ վանական համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժերից հետո քարաթափումներ են եղել, առաջացել են մեծ ճաքեր։ Աշտարակը վթարային վիճակում է, և առկա է փլուզման վտանգ։ Վնասվածքներ կան նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածների վրա։ Աշխատանքների կատարման համար նախևառաջ անհրաժեշտ են գիտանախագծային փաստաթղթեր: Նախագծման աշխատանքների համար հայտարարվել է մրցույթ։