00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բազելը» լավագույններից է, բայց «Փյունիկը» զենքերը վայր չի դրել. Վարդանյանը` խաղի մասին

© Sputnik / Zara MikaՀարություն Վարդանյանը Sputnik Արմենիայում
Հարություն Վարդանյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
Հարություն Վարդանյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա նախկին ավագ, «Փյունիկի» սպորտային տնօրեն Հարություն Վարդանյանը շվեյցարական «Բազելին» համարում է դժվար, բայց հաղթահարելի արգելք «Փյունիկի» համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա խոսել խաղից իր ակնկալիքների մասին։
Հարություն Վարդանյանն իր կարիերայի մեծ մասը անցկացրել է Շվեյցարիայում, որտեղ հանդես է եկել մի շարք ակումբներում։ Ֆուտբոլում մեծ փորձ կուտակած Վարդանյանը վերջերս նշանակվեց «Փյունիկի» սպորտային տնօրեն։ «Բազելի» հետ խաղից առաջ հայ անվանի ֆուտբոլիստը խոսել շվեյցարական ֆուտբոլային առանձնահատկությունների ու այդ խաղում մեր չեմպիոնի հնարավորությունների մասին։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
-Պարոն Վարդանյան, Դուք շվեյցարական ֆուտբոլի գիտակ եք, ի՞նչ սպասել առաջիկա խաղից։
-«Բազելի» հետ խաղը դժվարին հանդիպումների շարքին պետք է դասել։ Հարուստ պատմություն ունեցող ակումբը միշտ էլ Շվեյցարիայում եղել է լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը։ Բայց դա չի նշանակում, որ «Փյունիկը» առաջիկա խաղում զենքերը վայր է դրել։ «Բազելն» այսօր այն թիմը չէ, որին խաղից առաջ արդեն կարելի է ֆավորիտ համարել։
Ֆինանսական խնդիրների պատճառով շվեյցարական թիմը բավականին լուրջ դժվարությունների առաջ է կանգնել, ու այդ խնդիրներն էլ անմիջապես ազդել են թիմի արդյունքների վրա։ Ես համոզված եմ, որ այս պահին «Փյունիկը» կարող է հաղթել «Բազելին», և դա արտասովոր բան չի համարվի։
-Ասում եք, որ «Բազելը» ֆինանսական խնդիրներ ունի։ Այսինքն` այդ պատճառո՞վ չի կարողանում լավ ֆուտբոլիստներ ձեռք բերել։
-Իհարկե, ֆինանսական գործոնն անմիջապես ազդում է ակումբի կոմպլեկտավորման և ամբողջ գործունեության վրա։ Բայց «Բազելը» ֆուտբոլային շատ լավ ակադեմիա ունի, որտեղից երիտասարդ շատ ֆուտբոլիստներ համալրում են թիմը։
-Կարո՞ղ ենք համեմատել Շվեյցարիայի առաջնությունը Հայաստանի առաջնության հետ։
-Կարող ենք, իհարկե։ Բայց Շվեյցարիայի առաջնությունը անհամեմատ ավելի ուժեղ մրցաշար է։ Մենք այդ առումով դեռևս հեռու ենք շվեյցարացիներից։ Իմ խաղալու ժամանակ գնդակի համար պայքարը շատ դժվար էր։ Այն ժամանակներում չկար VAR համակարգ, որը օգնում էր տեսնել, թե ով ու ինչպես է խախտում կանոնները։ Ես պաշտպան եմ եղել, ու շատ խաղերում գնդակի համար քիթ է կոտրվել, ուս է դուրս ընկել, ծածուկ քաշել են մարզաշապիկից։
Մի խոսքով` Շվեյցարիայում բարձրակարգ առաջնություն է` ֆիզիկական պայքարով հագեցած։ Դրա համար էլ այս երկրի թիմերը պարբերաբար հաջողության են հասնում Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի լիգայում կամ Կոնֆերենցիաների լիգայում։ Բայց այս անգամ ես հուսով եմ, որ հաջողությունը կուղեկցի հայկական ակումբին։
© Photo : provided by Harutyun VardanyanՀարություն Վարդանյանը Շվեյցարիայում
Футболист Арутюн Варданян - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
Հարություն Վարդանյանը Շվեյցարիայում
-Ձեր խաղալու ժամանակ Դուք դիմագրավել եք հայտնի հարձակվողների՝ Յուրգեն Կլինսմանին, Ռուդ վան Նիստելռոյին ու նման կարգի շատ այլ ֆուտբոլիստների։ Ինչպե՞ս պետք է պայքարել աստղային հարձակվողների դեմ։
-Գյումրեցիները շատ լավ խոսք ունեն, պետք է «բիճ» լինել։ Այսինքն` շատ արագ կողմնորոշվող, արագ մտածող, արագ որոշում կայացնող ֆուտբոլիստ։ Ես նույնիսկ կասեի` կայծակնային արագ մտածող ու գործող ֆուտբոլիստ։ Միայն այդպես է հնարավոր պայքարել հզոր հարձակվողների դեմ։
-Իսկ Դուք ինչպե՞ս կարող եք մոտիվացնել մեր ֆուտբոլիստներին «Բազելի» խաղին։
-Իմ մոտիվացման կարիքը ընդհանրապես չի զգացվում։ Մեր թիմը հիանալի մարզիչ ունի՝ Եղիշե Մելիքյանը։ Նա այնպես է կարողանում մոտիվացնել, որ դրանից ավելի պետք էլ չէ։ Ընդհանրապես «Փյունիկի» ամբողջ անձնակազմ է հասկանում, թե ինչ կարևորության խաղ է մեզ սպասվում։ Մենք տրամադրված ենք միայն հաղթանակի, ու այդ դեպքում «Փյունիկը» պատմական արդյունքի կհասնի` հայկական ակումբներից առաջինը Եվրագավաթների խաղարկություններից որևէ մեկում դուրս գալով փլեյ օֆֆ։
-Այդ քայլին մենք մոտ էինք նախորդ տուրում, երբ հաղթում էինք «Սլովանին» բայց ի վերջո պարտվեցինք։
-Ճիշտ եք, շատ մոտ էինք պատմական հաղթանակին։ Պարզապես կոնցենտրացիայի կորուստը մեկ դրվագում հանգեցրեց այդ արդյունքին։ Մենք հաստատ արժանի չէինք պարտությանը։ Մեր պաշտպանը իրավունք չուներ գնդակը դարպասապահին հետ ուղարկելու։ Նման դեպքերում պաշտպանը գնդակն ուժեղ հարվածով ուղարկում է առաջ, որ թիմը կարողանա պայքարել գնդակի համար սեփական տուգանայինից ինչքան հնարավոր է հեռու։ Այ հենց սա է արագ կողմնորոշվելու ու որոշում կայացնելու գործոնը, որը ցավոք մեր պաշտպանը չդրսևորեց։
© Photo : provided by Harutyun VardanyanՀարություն Վարդանյանը Շվեյցարիայում
Футболист Арутюн Варданян - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
Հարություն Վարդանյանը Շվեյցարիայում
-Իսկ ի՞նչ սպասել «Փյունիկի» վաղվա խաղից։
-Թե ինչ է մտածել Եղիշե Մելիքյանը տակտիկական առումով, ես չգիտեմ։ Բայց համոզված եմ, որ թիմը խաղադաշտ է դուրս գալու որպես ամբողջական օրգանիզմ, մեկ նպատակի համար՝ հաղթել։ Մեր տղաները այս խաղին իրոք որ սպասել են, ինչպես և մենք բոլորս։ Հիմա հասել է ժամը, ու «Փյունիկը» տրամադրված է խաղադաշտում թողնել իր ֆիզիկական ու հոգեբանական ամբողջ պոտենցիալը հաղթանակի հասնելու համար։
Ես համոզված եմ, որ տղաները անմնացորդ նվիրվելու են խաղին։ Շատ լավ կլիներ, որ երկրպագուներն էլ ինչպես միշտ աջակցեին թիմին։ Դա միանշանակ ոգևորում է ֆուտբոլիստներին։ Սպասենք ու հավատանք մեր թիմի հաղթանակին։
Հավելենք, որ «Փյունիկի» և «Բազելի» հանդիպումով ավարտվում է կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը, որում «Փյունիկը» «Սլովանի», «Ժալգիրիսի» և «Բազելի» հետ ընդգրկված էր միևնույն խմբում։
Հայկական և շվեյցարական թիմերի հանդիպումը կայանալու է այսօր` նոյեմբերի 3–ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Լրահոս
0