https://arm.sputniknews.ru/20221103/avstraliaji-ishkhanutjunnery-arajin-angam-hasceakan-meghadrel-en-adrbejanin-50838909.html
Ավստրալիայի իշխանություններն առաջին անգամ հասցեական մեղադրել են Ադրբեջանին
Ավստրալիայի իշխանություններն առաջին անգամ հասցեական մեղադրել են Ադրբեջանին
Sputnik Արմենիա
Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեն կարծում է, որ Ավստրալիայի կառավարության ներկայացուցչի հայտարարությունը զգալի տեղաշարժ է երկրի իշխանությունների... 03.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-03T20:46+0400
2022-11-03T20:46+0400
2022-11-03T20:51+0400
ավստրալիա
գերի
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41655215_0:206:1100:825_1920x0_80_0_0_13d7e3f92a05a8f8c7e9a35a9da6d843.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր – Sputnik. Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգն առաջին անգամ բացեիբաց հայտարարել է, որ Ադրբեջանն է պատասխանատու հայ ռազմագերիների հանդեպ հանցագործությունների համար: Այս մասին նամակով գերատեսչությունից հայտնել են Ավստրալիայի հայ ազգային կոմիտեին։Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեն նշում է, որ այսպիսի հայտարարությունը զգալի տեղաշարժ է երկրի իշխանությունների հռետորաբանության մեջ, քանի որ նախկինում այս երկիրը իր հայտարարությունները հասցեագրում էր երկու կողմերին։«Կառավարությունը կիսում է միջազգային հանրության արձագանքը և նույնպես դատապարտում խաղաղ քաղաքացիների դեմ դիտավորյալ գնդակոծություններն ու զինծառայողների նկատմամբ հանցագործությունները, այդ թվում` ռազմագերիների սպանություններն ու զոհված զինծառայողիների մարմիների խոշտանգումը»,– գրել է Փենի Վոնգը նամակում:Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Մայքլ Կոլոկոսյանը ողջունել է կառավարության այդ քայլը։Նա հույս է հայտնել, որ Ավստրալիայի կառավարությունը կհետևի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մյուս երկրների օրինակին ու կոչ կանի ագրեսորին դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են
ավստրալիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41655215_0:0:1100:825_1920x0_80_0_0_4a4a9308a3c358c7881a430ebe9ba576.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավստրալիա, գերի, ադրբեջան
ավստրալիա, գերի, ադրբեջան
Ավստրալիայի իշխանություններն առաջին անգամ հասցեական մեղադրել են Ադրբեջանին
20:46 03.11.2022 (Թարմացված է: 20:51 03.11.2022) Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեն կարծում է, որ Ավստրալիայի կառավարության ներկայացուցչի հայտարարությունը զգալի տեղաշարժ է երկրի իշխանությունների հռետորաբանության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր – Sputnik. Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգն առաջին անգամ բացեիբաց հայտարարել է, որ Ադրբեջանն է պատասխանատու հայ ռազմագերիների հանդեպ հանցագործությունների համար: Այս մասին նամակով գերատեսչությունից հայտնել են
Ավստրալիայի հայ ազգային կոմիտեին։
Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեն նշում է, որ այսպիսի հայտարարությունը զգալի տեղաշարժ է երկրի իշխանությունների հռետորաբանության մեջ, քանի որ նախկինում այս երկիրը իր հայտարարությունները հասցեագրում էր երկու կողմերին։
«Կառավարությունը կիսում է միջազգային հանրության արձագանքը և նույնպես դատապարտում խաղաղ քաղաքացիների դեմ դիտավորյալ գնդակոծություններն ու զինծառայողների նկատմամբ հանցագործությունները, այդ թվում` ռազմագերիների սպանություններն ու զոհված զինծառայողիների մարմիների խոշտանգումը»,– գրել է Փենի Վոնգը նամակում:
Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Մայքլ Կոլոկոսյանը ողջունել է կառավարության այդ քայլը։
Նա հույս է հայտնել, որ Ավստրալիայի կառավարությունը կհետևի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մյուս երկրների օրինակին ու կոչ կանի ագրեսորին դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: