00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զախարովան ներկայացրել է, թե ինչ տեղեկատվական ագրեսիայի է բախվում Ռուսաստանը

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նրա խոսքով` համացանցով տարածվող կեղծիքների թիվը տարեցտարի արմատապես աճում է։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներկայացրել է, թե վերջին շրջանում ռուսական կողմն ինչ տեղեկատվական ագրեսիայի է ենթարկվում։
«Սա ինչ-որ ազդեցություն չէ, սա հարձակում է, իրական ագրեսիա, որը կազմված է մի շարք բաղադրիչներից. դրանք ոչ միայն ֆեյքերն են ու ապատեղեկատվությունը։ Մեր ոչ բարեկամ երկրներն արդեն անցել են տեղեկատվական և հոգեբանական ազդեցության օգտագործմանը` հիբրիդային տեխնոլոգիաներ, ժամանակակից տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, անձնական տվյալներ, ֆեյքեր` բոլորը միասին», - լրագրողներին ասել է Զախարովան «Ռոսիա սեգոդնյա» մամուլի կենտրոնում «Մեդիայի զարգացումը փոփոխվող աշխարհում» խորագրով ԱՊՀ երկրների մեդիաֆորումի ժամանակ։
Նրա խոսքով` այսօր տեղեկատվական պատերազմների մեթոդները դարձել են շատ ավելի կատարելագործված, դրանք արդեն տեղեկատվական-հոգեբանական մեթոդներ են։
Զախարովան ընդգծել է, որ այս խնդրի հետ բախվել են ոչ միայն այն մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, պետական պաշտոններ են զբաղեցնում կամ լրագրող են, այլև հասարակ մարդիկ, որոնց դեմ տարբեր տեսակի խարդախություններ են կատարում՝ անձնական տվյալների օգտագործմամբ։
Նրա խոսքով՝ Արևմուտքը գործում է «սև» տեղեկատվական դաշտում։ «Սև» է, քանի որ պարզ չէ, թե ով է այս ամենի հետևում կանգնած։
«Այսինքն՝ շատ պղտոր տարածություն է։ Իսկ իշխանությունների ցանկացած հերքում կամ ուղիղ խոսք արգելափակված է, Արևմուտքում նրանք ոչ թե ասում են «խոսափողի մոտ»` բոլորին լսելի ձևով, այլ գործում են ինֆորմացիոն արտահոսքի միջոցով», - ասել է Զախարովան։
Հավելենք, որ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախումբը ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարության աջակցությամբ հանդիսանում է ֆորումի կազմակերպիչը։
Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ է սկսվել. Կիսելյով
Լրահոս
0