https://arm.sputniknews.ru/20221102/rd-n-kvoch-e-arel-mijukajin-hngjakin-chkhrakhusel-ajd-zenqi-kirarman-sadranqnery-50782987.html
ՌԴ-ն կոչ է արել «միջուկային հնգյակին» չխրախուսել այդ զենքի կիրառման սադրանքները
ՌԴ-ն կոչ է արել «միջուկային հնգյակին» չխրախուսել այդ զենքի կիրառման սադրանքները
Sputnik Արմենիա
Ռուսաստանը շարունակում է հանդես գալ միջազգային անվտանգության նորացված, ավելի կայուն ճարտարապետության ձևավորման օգտին, որը հիմնված կլինի գլոբալ ռազմավարական... 02.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-02T18:56+0400
2022-11-02T18:56+0400
2022-11-02T19:05+0400
միջուկային զենք
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_0:0:3055:1719_1920x0_80_0_0_b97cc04acc044f12a5864daa05e5ba0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն միջուկային պատերազմը կանխելու մասին հայտարարություն է հրապարակել, որում կոչ է արել «միջուկային հնգյակի» երկրներին հրաժարվել միմյանց կենսական շահերը ոտնահարելու փորձերից:«Կոչ ենք անում «միջուկային հնգյակի» երկրներին գործնականում ցույց տալ իրենց պատրաստակամությունը՝ աշխատելու այս առաջնահերթ խնդրի լուծման ուղղությամբ և հրաժարվելու միմյանց կենսական շահերը ոտնահարելու վտանգավոր փորձերից։ Պետք է զերծ մնալ զանգվածային ոչնչացման զենքի հետ կապված սադրանքներից, ինչը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել», - ասվում է հայտարարության մեջ:Նշվում է, որ Ռուսաստանը միջուկային զսպման ոլորտում քաղաքականության մեջ առաջնորդվում է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին դրույթով` հասկանալով, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, իսկ ռուսական դոկտրինալ սահմանումները կրում են միայն պաշտպանական ուղղվածություն և ընդարձակման գնալու թույլ չեն տալիս: Միջուկային զենքի օգտագործմամբ արձագանքելը Ռուսաստանի Դաշնության կողմից հիպոթետիկորեն թույլատրվում է միայն ի պատասխան զանգվածային ոչնչացման զենքի կամ սովորական սպառազինության օգտագործմամբ ագրեսիայի դեպքում, երբ պետության գոյությունը վտանգված է:ԱԳՆ–ից հավելել են, որ ներկայիս բարդ և անհանգիստ իրավիճակում, որը Ռուսաստանի ազգային անվտանգությունը խաթարելուն ուղղված անպատասխանատու և անդադար գործողությունների հետևանք է, առաջնային խնդիրը միջուկային տերությունների ռազմական բախումը թույլ չտալն է։«Ռուսաստանը շարունակում է հանդես գալ միջազգային անվտանգության նորացված, ավելի կայուն ճարտարապետության ձևավորման օգտին՝ կանխատեսելիության ու գլոբալ ռազմավարական կայունության ապահովման, ինչպես նաև իրավահավասարության, անվտանգության և կողմերի հիմնարար շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների պահպանման հիման վրա», - հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան երբեք նախաձեռնողաբար ոչինչ չի ասել միջուկային զենքի կիրառման վերաբերյալ, իսկ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին թեզի ներարկումն օգտագործվում է Ռուսաստանի բարեկամ երկրների վրա բացասաբար ազդելու նպատակով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_241:0:2972:2048_1920x0_80_0_0_9d59423c2d58d76dd6439e154e447278.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միջուկային զենք, ռուսաստան
միջուկային զենք, ռուսաստան
ՌԴ-ն կոչ է արել «միջուկային հնգյակին» չխրախուսել այդ զենքի կիրառման սադրանքները
18:56 02.11.2022 (Թարմացված է: 19:05 02.11.2022) Ռուսաստանը շարունակում է հանդես գալ միջազգային անվտանգության նորացված, ավելի կայուն ճարտարապետության ձևավորման օգտին, որը հիմնված կլինի գլոբալ ռազմավարական կայունության ապահովման վրա։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն միջուկային պատերազմը կանխելու մասին հայտարարություն է հրապարակել, որում կոչ է արել «միջուկային հնգյակի» երկրներին հրաժարվել միմյանց կենսական շահերը ոտնահարելու փորձերից:
«Կոչ ենք անում «միջուկային հնգյակի» երկրներին գործնականում ցույց տալ իրենց պատրաստակամությունը՝ աշխատելու այս առաջնահերթ խնդրի լուծման ուղղությամբ և հրաժարվելու միմյանց կենսական շահերը ոտնահարելու վտանգավոր փորձերից։ Պետք է զերծ մնալ զանգվածային ոչնչացման զենքի հետ կապված սադրանքներից, ինչը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանը միջուկային զսպման ոլորտում քաղաքականության մեջ առաջնորդվում է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին դրույթով` հասկանալով, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, իսկ ռուսական դոկտրինալ սահմանումները կրում են միայն պաշտպանական ուղղվածություն և ընդարձակման գնալու թույլ չեն տալիս: Միջուկային զենքի օգտագործմամբ արձագանքելը Ռուսաստանի Դաշնության կողմից հիպոթետիկորեն թույլատրվում է միայն ի պատասխան զանգվածային ոչնչացման զենքի կամ սովորական սպառազինության օգտագործմամբ ագրեսիայի դեպքում, երբ պետության գոյությունը վտանգված է:
«Ռուսաստանը ելնում է միջուկային սպառազինությունների կրճատման ու սահմանափակման, միջազգային միջադեպերի և հակամարտությունների ռազմավարական ռիսկերի և սպառնալիքների նվազեցման ոլորտում գործող պայմանավորվածությունների ու ըմբռնումների անփոփոխ արդիականությունից, որոնք հղի են միջուկային մակարդակի էսկալացիայով։ Լիովին հաստատում ենք հավատարմությունը միջուկային զենք ունեցող հինգ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությանը՝ միջուկային պատերազմը կանխելու և 2022 թվականի հունվարի 3-ի սպառազինությունների մրցավազքը թույլ չտալու մասին», - նշվում է փաստաթղթում։
ԱԳՆ–ից հավելել են, որ ներկայիս բարդ և անհանգիստ իրավիճակում, որը Ռուսաստանի ազգային անվտանգությունը խաթարելուն ուղղված անպատասխանատու և անդադար գործողությունների հետևանք է, առաջնային խնդիրը միջուկային տերությունների ռազմական բախումը թույլ չտալն է։
«Ռուսաստանը շարունակում է հանդես գալ միջազգային անվտանգության նորացված, ավելի կայուն ճարտարապետության ձևավորման օգտին՝ կանխատեսելիության ու գլոբալ ռազմավարական կայունության ապահովման, ինչպես նաև իրավահավասարության, անվտանգության և կողմերի հիմնարար շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների պահպանման հիման վրա», - հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան երբեք նախաձեռնողաբար ոչինչ չի ասել միջուկային զենքի կիրառման վերաբերյալ, իսկ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին թեզի ներարկումն օգտագործվում է Ռուսաստանի բարեկամ երկրների վրա բացասաբար ազդելու նպատակով: