00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՎԾ–ն ուսումնասիրել է Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերության գնումները

© Photo : Facebook / ՀՀ պետական վերահսկողական ծառայությունՀՀ պետական վերահսկողական ծառայության շենքը
ՀՀ պետական վերահսկողական ծառայության շենքը - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
ՀՀ պետական վերահսկողական ծառայության շենքը
Բաժանորդագրվել
Եթե Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության մրցակիցները կունենան բողոքներ, դիմումներ, ապա փաստերը կստուգվեն։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Բոլոր պետական գնումներում, որտեղ մասնակցություն է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը, առերևույթ իրավախախտում չի հայտնաբերվել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Մամուլը տևական ժամանակ գրում է Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերության մասին։ Երկու տարվա պատմություն ունեցող ընկերությունն արդեն շուրջ 2.5 մլրդ դրամի մրցութային պայմանագրեր է կնքել պետության հետ։
«Մենք ուսումնասիրել ենք գնման հրավերը, ներկայացված փաթեթը և խտրական որևէ չափորոշիչ կամ առերևույթ իրավախախտում չենք հայտնաբերել։ Բայց եթե մրցակիցները կունենան բողոքներ, դիմումներ` ուղղված վարչապետին կամ ՊՎԾ–ին, մենք փաստերը կստուգենք»,–ասաց Պետրոսյանը։
Բացի այդ, ՊՎԾ պետը հայտնեց, որ դեռևս ամիսներ առաջ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՊՎԾ–ն ձեռնամուխ է եղել 2 անընդմեջ իրականացվող վերահսկողական գործընթացների մեկնարկի։ Մեկը պաշտոնատար բարձրաստիճան անձանց հետ հնարավոր փոխկապակցվածություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների մասնակցությունը գնումների գործընթացում, մյուսը հանրային գնումների ողջ սպեկտրն է ամենօրյա մշտադիտարկման տակ։ Պետրոսյանը հավելեց, որ մինչև հոկտեմբերի ավարտը ներառյալ 170 վերլուծական տեղեկանքներ են կազմվել, որտեղ առկա են եղել գնումների վերաբերյալ խտրական վերաբերմունք։
Հիշեցնենք, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել էր, թե առաջարկում է Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությանը շնորհակալություն հայտնել պետության հայտարարած մրցույթում ամենացածր գինն առաջարկելու համար։
Երևանի քաղաքապետարանում ՊՎԾ ուսումնասիրության արդյունքով 14 քրգործ է հարուցվել. Պետրոսյան
Լրահոս
0