https://arm.sputniknews.ru/20221102/hvo-sa-brncqamart-chi-vor-kvosht-lini-harutjunjany-lukashenkvojin-pataskhanelu-masin-50758827.html
«Հո սա բռնցքամա՞րտ չի, որ կոշտ լինի». Հարությունյանը` Լուկաշենկոյին պատասխանելու մասին
«Հո սա բռնցքամա՞րտ չի, որ կոշտ լինի». Հարությունյանը` Լուկաշենկոյին պատասխանելու մասին
Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ իշխանությունն իր մարտավարության շրջանակներում է գործում։ 02.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-02T13:21+0400
2022-11-02T13:21+0400
2022-11-02T14:42+0400
հայաստան
ալեքսանդր լուկաշենկո
արայիկ հարությունյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42752921_0:0:1600:901_1920x0_80_0_0_80d7d4aa05dcef8d661b4da4a9811dcf.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիտարկումներին պատասխան է տրվել ժամանակին: Հարությունյանն իր տեսակետը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։Հարցին, թե հայկական կողմից համարժեք կոշտ պատասխան հնչե՞լ է, Հարությունյանը պատասխանեց. «Հո սա բռնցքամա՞րտ չի, որ կոշտ կամ փափուկ լինի. մենք մեր մարտավարությունն ունենք ու ըստ դրա էլ գործում ենք»:Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմային, Հարությունյանն ասաց, թե Հայաստանն ամեն ինչ անում է, որ ՀԱՊԿ-ը կատարի պայմանագրերով ստանձնած իր պարտականությունները։Երևան–Բաքու հակամարտության կարգավորման հարցում ՌԴ–ի միջնորդությունը բավարար է. ԼուկաշենկոՀիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ արտահերթ նիստում Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների համար թշնամի կամ հակառակորդ չէ, ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ը հակադրել Ադրբեջանին: Նա շեշտել էր` Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես «մեր մարդը՝ Իլհամ Ալիևը»։Բելառուսի նախագահը հավելել էր, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, և հակամարտությունը երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով:Ով ում ինչքան է սիրում` բացարձակ կապ չունի․ Փաշինյանը` Լուկաշենկոյի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42752921_17:0:1441:1068_1920x0_80_0_0_04c8220a2c47f12eb5172c40992c4b44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեքսանդր լուկաշենկո, արայիկ հարությունյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, ալեքսանդր լուկաշենկո, արայիկ հարությունյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
«Հո սա բռնցքամա՞րտ չի, որ կոշտ լինի». Հարությունյանը` Լուկաշենկոյին պատասխանելու մասին
13:21 02.11.2022 (Թարմացված է: 14:42 02.11.2022) Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ իշխանությունն իր մարտավարության շրջանակներում է գործում։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիտարկումներին պատասխան է տրվել ժամանակին: Հարությունյանն իր տեսակետը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե հայկական կողմից համարժեք կոշտ պատասխան հնչե՞լ է, Հարությունյանը պատասխանեց. «Հո սա բռնցքամա՞րտ չի, որ կոշտ կամ փափուկ լինի. մենք մեր մարտավարությունն ունենք ու ըստ դրա էլ գործում ենք»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմային, Հարությունյանն ասաց, թե Հայաստանն ամեն ինչ անում է, որ ՀԱՊԿ-ը կատարի պայմանագրերով ստանձնած իր պարտականությունները։
Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ արտահերթ նիստում Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների համար թշնամի կամ հակառակորդ չէ, ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ը հակադրել Ադրբեջանին: Նա շեշտել էր` Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես «մեր մարդը՝ Իլհամ Ալիևը»։
Բելառուսի նախագահը հավելել էր, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, և հակամարտությունը երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով: