https://arm.sputniknews.ru/20221102/grigvorjann-yndunel-e-hh-um-em-ditvordakan-araqelutjan-ghekavari-glkhavvorats-patvirakutjany-50760787.html
Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքին: 02.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-02T13:55+0400
2022-11-02T13:55+0400
2022-11-02T14:20+0400
հայաստան
արմեն գրիգորյան
եվրամիություն
դիտորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/02/50760293_0:0:1280:721_1920x0_80_0_0_7ba45b25cb3aafc1ee3d10a5ac8d4399.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին: Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելն իր հերթին շնորհակալություն է հայտնել թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակներում ցուցաբերված աջակցության համար, ընդգծել երկկողմ համագործակցությանը նպաստելու բարձր պատրաստակամությունը:Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքին:Փաշինյանը բացատրեց, թե ինչու է արևմտյան դիտորդներ հրավիրել ՀայաստանՀիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյան–Էմանուել Մակրոն–Շառլ Միշել–Իլհամ Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/02/50760293_106:0:1235:847_1920x0_80_0_0_7fb71683fce4faddc1019e747cfb2716.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն գրիգորյան, եվրամիություն, դիտորդ
հայաստան, արմեն գրիգորյան, եվրամիություն, դիտորդ
Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
13:55 02.11.2022 (Թարմացված է: 14:20 02.11.2022) Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքին:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին: Տեղեկությունը հայտնում է
ԱԽ գրասենյակը։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը վստահությամբ ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ունի ներուժ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդմանը:
Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելն իր հերթին շնորհակալություն է հայտնել թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակներում ցուցաբերված աջակցության համար, ընդգծել երկկողմ համագործակցությանը նպաստելու բարձր պատրաստակամությունը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքին:
Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյան–Էմանուել Մակրոն–Շառլ Միշել–Իլհամ Ալիև
քառակողմ հանդիպման ժամանակ։
ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։