00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգավոր գործընթաց է սկսվել. ինչո՞ւ են Հայաստան եկել ամերիկացի պաշտոնյաները

© Photo : official site of the Parliament of RAԱլեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին
Բաժանորդագրվել
Արմեն Բոշյանի կարծիքով` ՀՀ ղեկավարությունը ադեկվատ չի գնահատում տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, Նիկոլ Փաշինյանն ուղղակի հարմարվում է իրավիճակին, ինչը կարող է բերել աղետալի հետևանքների։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն օգտվում է աշխարհաքաղաքական լարված իրավիճակից, որպեսզի Հայաստանի իշխանության տարբեր շերտերում հստակ ազդեցության գործակալների ցանց ստեղծելու համար որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվի ամենաբարձր մակարդակով։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔինի հայաստանյան այցն այսպես է մեկնաբանում Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը` նշելով, որ ՄԶԳ բյուրոն հենց գործակալների ցանց պատրաստելու համար է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄըՔինը եռօրյա այցով Հայաստան է եկել, նրան ուղեկցում է Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին:
«Աշխարհում տեկտոնիկ փոփոխություններ են կատարվում, որոնք կապված են ռուս–ուկրաինական պատերազմի հետ, և ՌԴ–ն բավական ծանրաբեռնված է ուկրաինական ճակատում և այլ ուղղություններով։ Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը 2018 թվականից արևմտամետ վեկտոր է վարում, կարելի է ասել, որ ԱՄՆ ՄԶԳ–ն Հայաստանում ստեղծում է մի նոր մակարդակի ազդեցության գործակալական ցանց»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բոշյանը։
Ըստ նրա` եթե ԱՄՆ–ին հաջողվի ՀՀ կառավարության մեջ ազդեցության գործակալների ցանց ստեղծել, ապա դա կօգնի Հայաստանը ՌԴ–ից կտրելուն և տարածաշրջանում ամերիկյան շահերը պաշտպանելուն։
«Արևմուտքն էներգետիկ ռեսուրսների հետ կապված շահեր ունի մեր տարածաշրջանում։ Ադրբեջանը բավականին մեծ ռեսուրսային բազա ունի, այսինքն` մենք գործ ունենք կոնֆլիկտային գոտու հետ, որտեղ չլուծված հարցը ոչ թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է, այլ ռուսական զորքի հարցը. այսօր Արցախին ստատուսային որևէ կարգավիճակ են տալիս ՌԴ խաղաղապահները»,– ասաց Բոշյանը։
Փորձագետը նշեց, որ ի տարբերություն ԱՄՆ–ի` ՌԴ–ն ազդեցության ռազմական գործոն է կիրառում, մեր դեպքում այդ գործոնը Արցախում տեղակայված խաղաղապահներն են և Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազան, որը տարածաշրջանում ոչ միայն ռազմական դեր է կատարում, այլև քաղաքական։
«Ինչո՞ւ են հիմա եկել, որովհետև հիմա կա տարածաշրջանում Արցախի խնդրի լուծման հարցը և ռուսական զորքերի` Արցախում մնալ–չմնալու հարցը։ Հայաստանն այսօր վարում է մի քաղաքականություն, որը թվում է` բալանսավորվում է Իրան, Արևմուտք, Ռուսաստան ուղղություններով, բայց իրականում պրոարևմտյան է. Հայաստանը 2018 թվականից դադարել է վարել ռուսամետ քաղաքականություն։ Քանի դեռ ՌԴ–ն թաթախված է պատերազմի մեջ, փորձում են այդ ընթացքում թուլացնել ՌԴ–ի ազդեցությունը Հարավային Կովկասում։ Եվ ԱՄՆ բարձր պաշտոնյաների այցը հիմա Հայաստանում կապված է հենց սրա հետ։ Այս քաղաքական ճգնաժամի մեջ Ամերիկայի պաշտոնյաների այցը Հայաստան գեոպոլիտիկ տեղաշարժի խնդիր է լուծում»,–համոզված է Բոշյանը։
Փորձագետը նաև հավանական է համարում, որ Արևմուտքը հայաստանյան վերնախավին որոշակի խոստումներ է տվել իշխանության պահպանման, երկրի քիչ թե շատ խաղաղ վիճակի պահպանման համար։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գործունեությանը, ապա Բոշյանը նշեց, որ կազմակերպությունում այս պահին ճգնաժամ է նկատվում, և նրա ներկայությունը տարածաշրջանում մեծ հարցականի տակ է։ Սակայն այստեղ փորձագետը այլ միտումներ է նկատում։ Նրա խոսքով` երբ հակառակորդի զորքերը ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք, այդ փաստը իրավական տեսանկյունից ճիշտ չներկայացվեց ՀԱՊԿ–ում։
«Ես չգիտեմ` դա հատուկ է այդպես արվում, թե նրա համար, որ ՀԱՊԿ–ը ոչ ադեկվատ արձագանքի, թե դա արվում է, որ հատուկ քաղաքական ճգնաժամ ստեղծվի, բայց այս բոլոր այս խաղերից կարելի է մեկ եզրակացություն անել` Հայաստանում ՌԴ–ի և Իրանի ազդեցությունը թուլացնելու հզոր պրոցես է ընթանում։ Դա շատ վտանգավոր է, որովհետև կարող է բերել պատերազմի, և իր շահերը պաշտպանելու համար պատերազմ կարող է սկսել նաև Իրանը։ Այսօր մեր տարածաշրջանում մեկ երկիր կա, որը կարող է ռեալ իր շահերը պաշտպանել. դա Իրանն է, որը դեմ է ինչ–որ միջանցքների»,– ասաց նա։
Բոշյանն ընդգծեց, որ այս իրավիճակում ՀՀ ղեկավարությունը, ցավոք, ադեկվատ չի գնահատում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը. վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակի հարմարվում է իրավիճակին, ինչը կարող է բերել աղետալի հետևանքների, իսկ արևմտյան դիրքորոշումը և հետագայում կախվածությունը կարող է հանգեցնել տարածքային կորուստների և տնտեսական կոլապսի։
Լրահոս
0