00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սանոսյանն իրանցի գործընկերոջ հետ խոսել է էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին

Սանոսյանն Իրանում - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Բաժանորդագրվել
Գնել Սանոսյանն Ալի Աքբար Մեհրաբյանին ներկայացրել է Հայաստանում ԱԷԿ–ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը հանդիպել ու քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Սանոսյանը Իրանում է գտնվում աշխատանքային այցի շրջանակում։
«Խոսել են,մասնավորապես, համագործակցության նոր ուղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ։ Սա հնարավորություն կտա մեծացնել «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով Հայաստան ներկրվող գազի և Հայաստանից հանդիպակաց արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները»,– ասված է հաղորդագրությունում։
Քննարկվել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը համատեղ զարգացնելու հեռանկարները։
Սանոսյանը Մեհրաբյանին է ներկայացրել Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքները, ԱԷԿ-ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանում։
Այսօր աշխատանքային այցով Իրան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0