https://arm.sputniknews.ru/20221101/rd-dashnajin-khvorhurdy-hh-i-ev-adrbejani-het-khvorhrdakcutjunner-e-anckacnum-50704129.html
ՌԴ Դաշնային խորհուրդը ՀՀ-ի և Ադրբեջանի հետ խորհրդակցություններ է անցկացնում
ՌԴ Դաշնային խորհուրդը ՀՀ-ի և Ադրբեջանի հետ խորհրդակցություններ է անցկացնում
Sputnik Արմենիա
Ըստ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակի՝ միջխորհրդարանական շփումներն անհրաժեշտ են երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման համար։ 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T13:58+0400
2022-11-01T13:58+0400
2022-11-01T13:58+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
կոնստանտին կոսաչև
https://cdn.am.sputniknews.ru/img/118/55/1185508_0:156:3001:1844_1920x0_80_0_0_898d373cf80611f7926a39734af095f0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնային խորհուրդը խորհրդակցություններ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար՝ կողմերի միջև վստահություն ստեղծելու նպատակով։ Telegram-ի իր ալիքում այս մասին հայտնել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները երեկվա համատեղ հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, ընդգծել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ հասարակության ներկայացուցիչների, փորձագետների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար: Եվ մենք Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովների մեխանիզմները գործարկում ենք այդ խնդիրը լուծելու համար։ Դաշնության խորհրդի գծով համապատասխան խորհրդակցություններն արդեն սկսվել են»,- գրել է Կոսաչևը։Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասինՀանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։Արցախի կարգավիճակի հարցը հաջորդ սերունդների համար է. Հայաստանում Ռուսաստանի դեսպան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/118/55/1185508_166:0:2833:2000_1920x0_80_0_0_d49999edaa5fdf4d69e484c947066dc2.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, կոնստանտին կոսաչև
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, կոնստանտին կոսաչև
ՌԴ Դաշնային խորհուրդը ՀՀ-ի և Ադրբեջանի հետ խորհրդակցություններ է անցկացնում
Ըստ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակի՝ միջխորհրդարանական շփումներն անհրաժեշտ են երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման համար։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնային խորհուրդը խորհրդակցություններ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար՝ կողմերի միջև վստահություն ստեղծելու նպատակով։ Telegram-ի իր ալիքում այս մասին հայտնել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները երեկվա համատեղ հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, ընդգծել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ հասարակության ներկայացուցիչների, փորձագետների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար: Եվ մենք Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովների մեխանիզմները գործարկում ենք այդ խնդիրը լուծելու համար։ Դաշնության խորհրդի գծով համապատասխան խորհրդակցություններն արդեն սկսվել են»,- գրել է Կոսաչևը։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին
հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։