https://arm.sputniknews.ru/20221101/pashinjann-ajlevs-chi-vstahum-angam-mterimnerin-hraparak-50685011.html
Փաշինյանն այլևս չի վստահում անգամ մտերիմներին․ «Հրապարակ»
Փաշինյանն այլևս չի վստահում անգամ մտերիմներին․ «Հրապարակ»
Sputnik Արմենիա
ՔՊ վարչության անդամներին զարմացրել է Փաշինյանի որոշումը, քանի որ այդ պաշտոնի համար թեժ մրցակցության մեջ էին Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը։ 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T11:22+0400
2022-11-01T11:22+0400
2022-11-01T11:30+0400
նիկոլ փաշինյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
սուրեն պապիկյան
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50158527_0:205:1533:1067_1920x0_80_0_0_e469583cf183c19978f3867b35787cc2.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լուրջ խնդիրներ կան , որոնք ստիպել են Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները (նախորդ ընտրություններում վարչության նախագահ էր դարձելՍուրեն Պապիկյանը), գրում է «Հրապարակ» թերթը։ՔՊ-ն վարչության նոր անդամներ ունի. ամենաշատ ձայներ ստացել է Նիկոլ ՓաշինյանըՆշվում է, որ ՔՊ վարչության անդամներին զարմացրել է Փաշինյանի որոշումը։ Փաստն այն է, որ այս պաշտոնի համար թեժ մրցել են Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը։Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի ճաշակով վարչություն է ձևավորվել, ավելին՝ ակնհայտ է, որ ներքին լուրջ քարոզչություն է իրականացվել ոմանց իրենց տեղը ցույց տալու, ոմանց պատժելու, որոշներին էլ խրախուսելու նպատակով։Նորընտիր վարչությունը կազմված է 15 անդամից։ Ամենաշատ ձայները հավաքել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը , փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շատ քիչ ձայներով ձբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ ՓաշինյանըՆշենք, որ 2015-ին հիմնադրվելուց հետո ՔՊ-ում վարչության նախագահությունը ստանձնել էր Արայիկ Հարությունյանը, հետո՝ Սասուն Միքայելյանը, իսկ 2019-ից ի վեր՝ Սուրեն Պապիկյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50158527_177:0:1600:1067_1920x0_80_0_0_70ba6e718f1522413ac4b7592baaceed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), սուրեն պապիկյան, տիգրան ավինյան
նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), սուրեն պապիկյան, տիգրան ավինյան
Փաշինյանն այլևս չի վստահում անգամ մտերիմներին․ «Հրապարակ»
11:22 01.11.2022 (Թարմացված է: 11:30 01.11.2022) ՔՊ վարչության անդամներին զարմացրել է Փաշինյանի որոշումը, քանի որ այդ պաշտոնի համար թեժ մրցակցության մեջ էին Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լուրջ խնդիրներ կան , որոնք ստիպել են Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները (նախորդ ընտրություններում վարչության նախագահ էր դարձելՍուրեն Պապիկյանը), գրում է «Հրապարակ» թերթը։
Նշվում է, որ ՔՊ վարչության անդամներին զարմացրել է Փաշինյանի որոշումը։ Փաստն այն է, որ այս պաշտոնի համար թեժ մրցել են Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը։
«Շատերը սպասել են, որ ավանդույթի համաձայն` նա կհրաժարվի։ Սակայն ի զարմանս շատերի` Փաշինյանն ընդունել է վարչության անդամների՝ նախագահությունը ստանձնելու խնդրանք-առաջարկը։ ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն այլևս չի վստահում անգամ մտերիմներին և գնացել է այդ քայլին, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի լիդեր դառնալ և աչք դնել իր աթոռին»,-գրում է թերթը։
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի ճաշակով վարչություն է ձևավորվել, ավելին՝ ակնհայտ է, որ ներքին լուրջ քարոզչություն է իրականացվել ոմանց իրենց տեղը ցույց տալու, ոմանց պատժելու, որոշներին էլ խրախուսելու նպատակով։
Նորընտիր վարչությունը կազմված է 15 անդամից։ Ամենաշատ ձայները հավաքել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը , փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շատ քիչ ձայներով ձբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։
Նշենք, որ 2015-ին հիմնադրվելուց հետո ՔՊ-ում վարչության նախագահությունը ստանձնել էր Արայիկ Հարությունյանը, հետո՝ Սասուն Միքայելյանը, իսկ 2019-ից ի վեր՝ Սուրեն Պապիկյանը։