https://arm.sputniknews.ru/20221101/hh-1-ashkhatvoghy-1-zhamum-7-dvolari-arzheq-e-steghtsum-qervobjany-dzhgvoh-e-ardjunqic-50683705.html
ՀՀ 1 աշխատողը 1 ժամում 7 դոլարի արժեք է ստեղծում. Քերոբյանը դժգոհ է արդյունքից
ՀՀ 1 աշխատողը 1 ժամում 7 դոլարի արժեք է ստեղծում. Քերոբյանը դժգոհ է արդյունքից
Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ Հայաստանում առաջին տեղում գործազրկության ու թափուր աշխատատեղերի համալրման խնդիրներն են, մինչդեռ ընկերություններում... 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T11:05+0400
2022-11-01T11:05+0400
2022-11-01T11:12+0400
վահան քերոբյան
տնտեսություն
աշխատանք
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50192839_0:0:1601:901_1920x0_80_0_0_9d9c82bcecbf43bebabadb816521ced5.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսության արտադրողականությունը բավական ցածր է։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2023թ–ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Վահան Քերոբյանին են ներկայացրել ցեմենտի դեֆիցիտի պատճառով առաջացած խնդիրներըՆրա խոսքով`2021թ–ին ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի 1 ժամում ՀՆԱ–ում ընդամենը 7 դոլարի ներդրում է ունեցել։Էկոնոմիկայի նախարարը շեշտեց, որ Հայաստանում առաջին տեղում գործազրկության ու թափուր աշխատատեղերի համալրման խնդիրներն են։ Մինչդեռ ընկերություններում արտադրողականությունը բարձրացնելու մասին գրեթե չի խոսվում։«Իր հերթին ընկերությունների արտադրողականության աճն անուղղակիորեն բերելու է աշխատատեղերի աճի, քանի որ արտադրողականության աճը բերում է մրցակցության, թողարկման ծավալների վելացման, հետևաբար` ընկերություններն ավելի շատ մարդկանց կարիք են ունենում»,– ասաց Քերոբյանը։3-4 տարի հետո բարձր տեխնոլոգիաները կարող են դառնալ տնտեսության ամենամեծ ոլորտը. ՔերոբյանՆշենք, որ այս տարվա սեպտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցված շխատատեղերի թիվն ավելացել է շուրջ 50 000–ով։ Սակայն ինչպես երեկ ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, այս աճը հիմնականում պայմանավորված է ՌԴ–ից Հայաստան տեղափոխված ու ՀՀ–ում գրանցված աշխատողներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50192839_14:0:1437:1067_1920x0_80_0_0_e15ef6cf5acd3691e077c2420ee773dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, տնտեսություն, աշխատանք, հայաստան
վահան քերոբյան, տնտեսություն, աշխատանք, հայաստան
ՀՀ 1 աշխատողը 1 ժամում 7 դոլարի արժեք է ստեղծում. Քերոբյանը դժգոհ է արդյունքից
11:05 01.11.2022 (Թարմացված է: 11:12 01.11.2022) Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ Հայաստանում առաջին տեղում գործազրկության ու թափուր աշխատատեղերի համալրման խնդիրներն են, մինչդեռ ընկերություններում արտադրողականությունը բարձրացնելու մասին գրեթե չի խոսվում։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսության արտադրողականությունը բավական ցածր է։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2023թ–ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով`2021թ–ին ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի 1 ժամում ՀՆԱ–ում ընդամենը 7 դոլարի ներդրում է ունեցել։
«Դա մոտավորապես 7-8 անգամ ավելի քիչ է, քան OSCD (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) երկրների միջին ցուցանիշը։ Կան երկրներ, որոնք 100 դոլարից ավելի արտադրողականություն ունեն։ Մենք բավական երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի մեր երկրի արտադրողականությունը մոտ լինի զարգացած երկրների ցուցանիշին»,– ասաց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը շեշտեց, որ Հայաստանում առաջին տեղում գործազրկության ու թափուր աշխատատեղերի համալրման խնդիրներն են։ Մինչդեռ ընկերություններում արտադրողականությունը բարձրացնելու մասին գրեթե չի խոսվում։
«Իր հերթին ընկերությունների արտադրողականության աճն անուղղակիորեն բերելու է աշխատատեղերի աճի, քանի որ արտադրողականության աճը բերում է մրցակցության, թողարկման ծավալների վելացման, հետևաբար` ընկերություններն ավելի շատ մարդկանց կարիք են ունենում»,– ասաց Քերոբյանը։
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցված շխատատեղերի թիվն ավելացել է շուրջ 50 000–ով։ Սակայն ինչպես երեկ ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, այս աճը հիմնականում պայմանավորված է ՌԴ–ից Հայաստան տեղափոխված ու ՀՀ–ում գրանցված աշխատողներով։