https://arm.sputniknews.ru/20221101/hajastanum-5-tarum-gazi-nvormativajin-kvorustnery-507ic-knvazecnen-minchev-390-50724489.html
Հայաստանում 5 տարում գազի նորմատիվային կորուստները 5,07%–ից կնվազեցնեն մինչև 3,90%
Հայաստանում 5 տարում գազի նորմատիվային կորուստները 5,07%–ից կնվազեցնեն մինչև 3,90%
Sputnik Արմենիա
Կորուստները զգալիորեն կրճատվեցին վրացական սահմանին մայրուղային գազատարի հին հատվածի վերանորոգումից հետո։ Վերանորոգումն ու կորուստների կրճատումը կշարունակվի... 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T15:58+0400
2022-11-01T15:58+0400
2022-11-01T16:19+0400
աժ (ազգային ժողով)
գազ
էլեկտրաէներգիա
գարեգին բաղրամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316791_0:0:2473:1392_1920x0_80_0_0_ab9c60732f385880c3284c2bb5675041.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանում գազատրանսպորտային և բաշխիչ համակարգում նորմատիվային կորուստները կկրճատվեն 5,07%-ից մինչև 3,90%։ Այս մասին 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։Նա հավելել է, որ ԱՊՀ երկրներում այսօր նման ցուցանիշներ չկան, բայց եվրոպական երկրների համեմատ դեռ աշխատելու տեղ կլինի։Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի համակարգում առկա կորուստներին, ապա 2015 թվականին դրանք կազմում էին մոտ 14%, այսօր` 7,5%։ Վերջին տարիներին «Բարձրավոլտ ցանցերում» մի շարք գծեր և ենթակայաններ վերանորոգվեցին։ Նույնպիսի աշխատանք տարվեց «Հայաստանի էլեկտրացանցերում» (կառավարում է 110 Կվ և ցածր լարման ցանցը), դրան գումարած` կրճատեց չհաշվառված (այսպես ասած՝ «լևի») էլեկտրաէներգիայի սպառումը։ Բաղրամյանի խոսքով` մինչև 2025 թվականը կորուստների նորմատիվային ցուցանիշը կլինի 7,5%, այնուհետև այն կնվազի մինչև 7%։Հիշեցնենք, որ կարգավորիչի կողմից սահմանվող էլեկտրաէներգիայի և գազի սակագներում կոմունալ ծառայությունների օպերատորներին նորմատիվից բարձր կորուստների համար չեն փոխհատուցում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316791_454:0:2473:1514_1920x0_80_0_0_025eff95e6d9f9c56a99ce23b63400cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), գազ, էլեկտրաէներգիա, գարեգին բաղրամյան
աժ (ազգային ժողով), գազ, էլեկտրաէներգիա, գարեգին բաղրամյան
Հայաստանում 5 տարում գազի նորմատիվային կորուստները 5,07%–ից կնվազեցնեն մինչև 3,90%
15:58 01.11.2022 (Թարմացված է: 16:19 01.11.2022) Կորուստները զգալիորեն կրճատվեցին վրացական սահմանին մայրուղային գազատարի հին հատվածի վերանորոգումից հետո։ Վերանորոգումն ու կորուստների կրճատումը կշարունակվի ինչպես էլեկտրամատակարարման, այնպես էլ գազամատակարարման ցանցերում։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանում գազատրանսպորտային և բաշխիչ համակարգում նորմատիվային կորուստները կկրճատվեն 5,07%-ից մինչև 3,90%։ Այս մասին 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նա հավելել է, որ ԱՊՀ երկրներում այսօր նման ցուցանիշներ չկան, բայց եվրոպական երկրների համեմատ դեռ աշխատելու տեղ կլինի։
Համեմատության համար նշել է, որ երկու տարի առաջ համակարգում կորուստները 7,5% են կազմել։ 1% (ավելի հստակ 1 տոկոսային կետով) կորուստները նվազեցին, երբ 2020 թվականին վրացական սահմանի մոտ կապիտալ վերանորոգվեց մայրուղային գազատարի հին սահմանային հատվածը։
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի համակարգում առկա կորուստներին, ապա 2015 թվականին դրանք կազմում էին մոտ 14%, այսօր` 7,5%։ Վերջին տարիներին «Բարձրավոլտ ցանցերում» մի շարք գծեր և ենթակայաններ վերանորոգվեցին։ Նույնպիսի աշխատանք տարվեց «Հայաստանի էլեկտրացանցերում» (կառավարում է 110 Կվ և ցածր լարման ցանցը), դրան գումարած` կրճատեց չհաշվառված (այսպես ասած՝ «լևի») էլեկտրաէներգիայի սպառումը։ Բաղրամյանի խոսքով` մինչև 2025 թվականը կորուստների նորմատիվային ցուցանիշը կլինի 7,5%, այնուհետև այն կնվազի մինչև 7%։
Հիշեցնենք, որ կարգավորիչի կողմից սահմանվող էլեկտրաէներգիայի և գազի սակագներում կոմունալ ծառայությունների օպերատորներին նորմատիվից բարձր կորուստների համար չեն փոխհատուցում։