https://arm.sputniknews.ru/20221101/hajastani-het-apranqashrjanarutjuny-petq-e-hascnenq-tarekan-3-mlrd-dvolari-rajisi-50733552.html
Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը պետք է հասցնենք տարեկան 3 մլրդ դոլարի. Ռայիսի
Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը պետք է հասցնենք տարեկան 3 մլրդ դոլարի. Ռայիսի
Sputnik Արմենիա
Իրանն ու Հայաստանն էներգետիկ ոլորտում տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T17:30+0400
2022-11-01T17:30+0400
2022-11-01T18:41+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
էբրահիմ ռայիսի
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50724423_0:306:1600:1206_1920x0_80_0_0_ba04edd2b5bcf9c3515b4983746ed1d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Իրանի նպատակն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի։ Այսօր հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։Նշենք, որ Փաշինյանն Իրան է մեկնել այսօր։Փաշինյանն էլ իր հերթին հայտնել է, որ բանակցություններ են վարել էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցելու շուրջ։Գործակալությունը տեղեկացնում է նաև, որ Իրանն ու Հայաստանը էներգետիկ ոլորտում տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել. կողմերը պայմանավորվել են մինչև տարեվերջ երկարաձգել երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման թույլտվությունը:Նշվում է, որ այժմ Իրանը Հայաստան է արտահանում մեկ միլիոն խորանարդ մետր գազ, ինչը երկու անգամ կավելանա։Իրանական գազը Հայաստանի տարածքում վերամշակվում է ԻԻՀ արտահանման համար նախատեսված էլեկտրաէներգիայի։ Երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը կերկարաձգվի մինչև 2030 թվականը։Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանն այսօր հանդիպել ու քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50724423_0:245:1600:1445_1920x0_80_0_0_0a9720a7dc9afe434b6a39fcf12e89bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, էբրահիմ ռայիսի, նիկոլ փաշինյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, էբրահիմ ռայիսի, նիկոլ փաշինյան
Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը պետք է հասցնենք տարեկան 3 մլրդ դոլարի. Ռայիսի
17:30 01.11.2022 (Թարմացված է: 18:41 01.11.2022) Իրանն ու Հայաստանն էներգետիկ ոլորտում տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Իրանի նպատակն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի։ Այսօր հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
Նշենք, որ Փաշինյանն
Իրան է մեկնել այսօր։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 43 տոկոսով. մեր նպատակն է այն հասցնել երեք միլիարդ դոլարի, և այդ նպատակը հասանելի է։ Մեր երկրների միջև լավ հարաբերությունների հաստատումն անպայման կհանգեցնի տարածաշրջանում հարաբերությունների բարելավմանը»,–ասել է Ռայիսին։
Փաշինյանն էլ իր հերթին հայտնել է, որ բանակցություններ են վարել էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցելու շուրջ։
Գործակալությունը տեղեկացնում է նաև, որ Իրանն ու Հայաստանը էներգետիկ ոլորտում տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել. կողմերը պայմանավորվել են մինչև տարեվերջ երկարաձգել երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման թույլտվությունը:
Նշվում է, որ այժմ Իրանը Հայաստան է արտահանում մեկ միլիոն խորանարդ մետր գազ, ինչը երկու անգամ կավելանա։
Իրանական գազը Հայաստանի տարածքում վերամշակվում է ԻԻՀ արտահանման համար նախատեսված էլեկտրաէներգիայի։ Երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը կերկարաձգվի մինչև 2030 թվականը։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանն այսօր
հանդիպել ու քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։