00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:18
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Внимание президента РФ к детям, работа омбудсменов и проблемы семьи
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տնտեսությունում գերտաքացած իրավիճակ է». ԿԲ նախագահը մինչև տարեվերջ գնաճ է կանխատեսում

© Sputnik / Asatur YesayantsՄարտին Գալստյան
Մարտին Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Բաժանորդագրվել
Աշխարհում 2023թ–ի համար կանխատեսվող ցածր տնտեսական աճը, ԿԲ նախագահի խոսքով, թույլ է տալիս նաև գնաճի որոշակի դանդաղում ակնկալել։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. 2022թ–ի ավարտին Հայաստանում գնաճը կհասնի 10 տոկոսի։ Այս մասին այսօր հրավիրված աուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Գնաճը որոշակիորեն զսպելու համար ՀՀ կենտրոնական բանկի այսօր կայացած խորհրդի նիստում որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսով՝ սահմանելով 10,5%։
«Մյուս տարվա համար մենք մեր կանխատեսումներում ակնկալում ենք, որ համաշխարհային ապրանքային շուկաներում որոշակի նվազում արդեն կսկսվի դիտվել։ Շատ դժվար է կանխատեսել պրոցեսները, որոնք տնտեսական հարթություններից դուրս են։ Օրինակ` Ռուսաստանը օրերս հայտարարեց, որ դուրս է գալիս Սև ծովով ցորենի մատակարարումների պայմանավորվածությունից։ Այդ տիպի զարգացումներ կանխատեսելը շատ դժվար է, որովհետև դրանք դուրս են տնտեսական տրամաբանությունից»,– ասաց Գալստյանը։
Այդուհանդերձ, աշխարհի զարգացած երկրներում` ԵՄ գոտում, ԱՄՆ–ում, Չինաստանում 2023թ–ի համար կանխատեսվող ցածր տնտեսական աճը, ԿԲ նախագահի խոսքով, թույլ է տալիս նաև գնաճի որոշակի դանդաղում ակնկալել։
2022 թվականի գնաճից բոլորից շատ տուժում են աղքատները. ՀՀ ԿԲ–ի վերլուծություն
ԿԲ նախագահի դիտարկմամբ` հայաստանյան տնտեսվարողները ևս պետք է սկսեն մտածել գները նվազեցնելու մասին` համապատասխանեցնելով գները դոլարի ու եվրոյի նվազող փոխարժեքներին։
«Հիմնական գործոնը, որ կարող է այդ գործընթացը դանդաղեցնել կամ խոչընդոտել, այս ահռելի պահանջարկն է, որը ստեծվել է միջազգային այցելուների կողմից։ Տնտեսությունում գերտաքացած իրավիճակ է, խանութներում հերթեր են, այնպիսի ապրանքների ու ծառայությունների գներն են աճում, որ ես չեմ հիշում, թե Հայաստանում վերջին անգամ երբ էին թանկացել»,– ասաց Գալստյանը։
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի դրությամբ, 9–ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9.9 տոկոս։
Սննդամթերքի ամենաբարձր գնաճը աշխարհի տարբեր երկրներում
Լրահոս
0