https://arm.sputniknews.ru/20221101/arcakhi-kargavitshaki-harcy-hajvord-serundneri-hamar-e-rusastani-despan-50686878.html
Արցախի կարգավիճակի հարցը հաջորդ սերունդների համար է. Հայաստանում Ռուսաստանի դեսպան
Արցախի կարգավիճակի հարցը հաջորդ սերունդների համար է. Հայաստանում Ռուսաստանի դեսպան
Sputnik Արմենիա
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ընդգծել է, որ կարգավորման ողջ համալիրը պետք է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունների արդյունք լինի։ 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T11:47+0400
2022-11-01T11:47+0400
2022-11-01T13:06+0400
սերգեյ կոպիրկին
արցախ
կարգավիճակ
անկախություն
դեսպան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50681300_0:0:1601:901_1920x0_80_0_0_63a12f7dd89c80910b7bc8b44a12ff67.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը արժե թողնել հաջորդ սերունդներին, երբ պայմաններ կստեղծվեն բոլոր կողմերի համար ընդունելի արդար որոշման համար։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումների» շրջանակում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Դեսպանը նշել է, որ ՌԴ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է այս մասին։Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին և դրա դրույթներին, դեսպանը կարծում է, որ դատելով Սոչիի հանդիպման արդյունքներից, կան հարցեր, որոնք դեռ համաձայնեցնել չի հաջողվում։ Սակայն այդ հարցերի շուրջ աշխատանքը կշարունակվի։Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50681300_62:0:1485:1067_1920x0_80_0_0_f7d86b02a769eb4abee8b00c4f14134b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, արցախ, կարգավիճակ, անկախություն, դեսպան, հայաստան
սերգեյ կոպիրկին, արցախ, կարգավիճակ, անկախություն, դեսպան, հայաստան
Արցախի կարգավիճակի հարցը հաջորդ սերունդների համար է. Հայաստանում Ռուսաստանի դեսպան
11:47 01.11.2022 (Թարմացված է: 13:06 01.11.2022) Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ընդգծել է, որ կարգավորման ողջ համալիրը պետք է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունների արդյունք լինի։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը արժե թողնել հաջորդ սերունդներին, երբ պայմաններ կստեղծվեն բոլոր կողմերի համար ընդունելի արդար որոշման համար։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումների» շրջանակում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանը նշել է, որ ՌԴ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է այս մասին։
«Կարգավորման ողջ համալիրը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունների արդյունք», – ասել է ՌԴ դիվանագետը։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին և դրա դրույթներին, դեսպանը կարծում է, որ դատելով Սոչիի հանդիպման արդյունքներից, կան հարցեր, որոնք դեռ համաձայնեցնել չի հաջողվում։ Սակայն այդ հարցերի շուրջ աշխատանքը կշարունակվի։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին
հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։