https://arm.sputniknews.ru/20221031/turqian-ksharunaki-lutsel-parenajin-khndiry-erdvoghan-50631993.html
Թուրքիան կշարունակի լուծել պարենային խնդիրը. Էրդողան
Թուրքիան կշարունակի լուծել պարենային խնդիրը. Էրդողան
Sputnik Արմենիա
Թուրք առաջնորդը մեկնաբանել է հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։ 31.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-31T14:01+0400
2022-10-31T14:01+0400
2022-10-31T14:20+0400
թուրքիա
ռուսաստան
ուկրաինա
հացահատիկ
նավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49712325_0:0:3119:1754_1920x0_80_0_0_d1dcb5c0208a48ce9a0d0c12a35d2d2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան կշարունակի ջանքերը պարենային անվտանգության խնդրի լուծման ուղղությամբ, չնայած Ռուսաստանի տատանումներին, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Կիևը հարձակվել էր Սևծովյան նավատորմի և քաղաքացիական նավերի վրա, որոնք Սևաստոպոլի տեղակայման վայրի արտաքին և ներքին ուղերթեր էին իրականացնում: Դրանից հետո Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանմանը։Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին երկու փոխկապակցված փաստաթուղթ է ստորագրվել համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ: Փաստաթղթերը միասնական փաթեթ են ներկայացնում։Առաջին հուշագիրը ՄԱԿ-ի պարտավորությունները համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման տարբեր սահմանափակումները հանելու վերաբերյալ է։Երկրորդը հստակեցնում էր ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմը սևծովյան նավահանգիստներից։
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49712325_224:0:2953:2047_1920x0_80_0_0_c1c2393cfc272574e377f053c43565bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռուսաստան, ուկրաինա, հացահատիկ, նավ
թուրքիա, ռուսաստան, ուկրաինա, հացահատիկ, նավ
Թուրքիան կշարունակի լուծել պարենային խնդիրը. Էրդողան
14:01 31.10.2022 (Թարմացված է: 14:20 31.10.2022) Թուրք առաջնորդը մեկնաբանել է հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան կշարունակի ջանքերը պարենային անվտանգության խնդրի լուծման ուղղությամբ, չնայած Ռուսաստանի տատանումներին, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Կիևը հարձակվել էր Սևծովյան նավատորմի և քաղաքացիական նավերի վրա, որոնք Սևաստոպոլի տեղակայման վայրի արտաքին և ներքին ուղերթեր էին իրականացնում: Դրանից հետո Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանմանը։
«Մենք ձգտում էինք մատակարարել Ուկրաինայում ու Ռուսաստանում արտադրված ցորենն այն երկրներին, որոնք սովի վտանգի առաջ էին կանգնած։ Ստամբուլում մեր ստեղծած համատեղ մեխանիզմի շնորհիվ ուկրաինական ցորենը հասանելի դարձրեցինք ամբողջ աշխարհի համար և օգնեցինք նվազեցնել պարենային ճգնաժամը: Չնայած Ռուսաստանն այս առումով տատանվում է իր համար նույն հնարավորությունների բացակայության պատճառով, մենք կշարունակենք անել հնարավորը մարդկությանը ծառայելու համար», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում կայացած բժշկական գագաթնաժողովում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին երկու փոխկապակցված փաստաթուղթ է ստորագրվել համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ: Փաստաթղթերը միասնական փաթեթ են ներկայացնում։
Առաջին հուշագիրը ՄԱԿ-ի պարտավորությունները համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման տարբեր սահմանափակումները հանելու վերաբերյալ է։
Երկրորդը հստակեցնում էր ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմը սևծովյան նավահանգիստներից։