https://arm.sputniknews.ru/20221031/sjuniqum-qnnarkum-kanckacnen-evrvopakan-nerdrumajin-banki-nerkajacucichneri-het-50668008.html
Սյունիքում քննարկում կանցկացնեն Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ
Սյունիքում քննարկում կանցկացնեն Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ
Sputnik Արմենիա
Վաչե Տերտերյանը խոսել է Սյունիքի մարզի համար կարևոր և առաջնային նշանակություն ունեցող ծրագրերի մասին։ 31.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-31T20:51+0400
2022-10-31T20:51+0400
2022-10-31T21:07+0400
հայաստան
սյունիք
վաչե տերտերյան
եվրոպական ներդրումային բանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50667071_0:2:2048:1154_1920x0_80_0_0_45adece36b1eeffc836a1b44424d2a89.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ԵՄ Արևելյան հարևանության երկրներում պետական հատվածի գործունեության համար պատասխանատու Ռաֆալ Ռիբացկիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է մի շարք ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքները:Տերտերյանը անդրադարձ է կատարել Սյունիքի մարզի համար կարևոր և առաջնային նշանակություն ունեցող ծրագրերին, որոնք պետք է կատարվեն:Տերտերյանը կարևորել է համայնքները միմյանց կապող որակյալ ճանապարհների առկայությունը, որը դրական ազդեցություն կարող է ունենալ բնակիչների կենսամակարդակի բարելավման և սոցիալ-տնտեսական վիճակի վրա:Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները հետաքրքրվել են համայնքների կառավարման համակարգում կատարված փոփոխություններով:Նախարարի տեղակալը ներկայացրել է ՏԻՄ ոլորտում կատարված վերջին բարեփոխումները և շեշտել խոշորացումից հետո համայնքների ավելի արդյունավետ կառավարումը:Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում-քննարկում ունենալ Սյունիքի մարզում:
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50667071_0:0:1820:1365_1920x0_80_0_0_24f648ae304900f28fd48adc47b2e837.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սյունիք, վաչե տերտերյան, եվրոպական ներդրումային բանկ
հայաստան, սյունիք, վաչե տերտերյան, եվրոպական ներդրումային բանկ
Սյունիքում քննարկում կանցկացնեն Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ
20:51 31.10.2022 (Թարմացված է: 21:07 31.10.2022) Վաչե Տերտերյանը խոսել է Սյունիքի մարզի համար կարևոր և առաջնային նշանակություն ունեցող ծրագրերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ԵՄ Արևելյան հարևանության երկրներում պետական հատվածի գործունեության համար պատասխանատու Ռաֆալ Ռիբացկիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության
մամուլի ծառայությունը։
Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է մի շարք ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքները:
Տերտերյանը անդրադարձ է կատարել Սյունիքի մարզի համար կարևոր և առաջնային նշանակություն ունեցող ծրագրերին, որոնք պետք է կատարվեն:
Նա մասնավորապես խոսել է ջրային ոլորտի, սահմանամերձ համայնքների հեռագնա արոտների կենսական կարևորության, Կապան քաղաքում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման, զբոսաշրջության և առողջապահության ուղղությունների մասին:
Տերտերյանը կարևորել է համայնքները միմյանց կապող որակյալ ճանապարհների առկայությունը, որը դրական ազդեցություն կարող է ունենալ բնակիչների կենսամակարդակի բարելավման և սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները հետաքրքրվել են համայնքների կառավարման համակարգում կատարված փոփոխություններով:
Նախարարի տեղակալը ներկայացրել է ՏԻՄ ոլորտում կատարված վերջին բարեփոխումները և շեշտել խոշորացումից հետո համայնքների ավելի արդյունավետ կառավարումը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում-քննարկում ունենալ Սյունիքի մարզում: