https://arm.sputniknews.ru/20221031/petakan-partqy-hasel-e-2026-i-tirakhajin-cucanishin-karavarutjuny-chi-shtapum-shtkum-anel-50621512.html
Պետական պարտքը հասել է 2026-ի թիրախային ցուցանիշին. կառավարությունը չի շտապում շտկում անել
Պետական պարտքը հասել է 2026-ի թիրախային ցուցանիշին. կառավարությունը չի շտապում շտկում անել
Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խորհրդարանին է ներկայացրել 2023թ-ի պետական բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները։ 31.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-31T10:55+0400
2022-10-31T10:55+0400
2022-10-31T11:26+0400
տիգրան խաչատրյան
բյուջե
աժ (ազգային ժողով)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/08/40685926_0:107:1600:1008_1920x0_80_0_0_8491040cfbbcb06b3fe9f0c216a588bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. 2023թ-ի պետական բյուջեի նախագծի հիմքում մակրոտնտեսական կայունություն ապահովելու սկզբունքն է։ Այս մասին այսօր ԱԺ–ում, բյուջեի նախագիծը ներկայացնելիս, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։Բյուջեի նախագծի երկրորդ նպատակը, ըստ նախարարի, պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշի բարելավումն է։Կառավարությունը նախատեսում է պետական պարտքը 2021թ-ի 60.3 տոկոսի փոխարեն 2023 թ-ին հասցնել շուրջ 50 տոկոսի։ Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ այդ ցուցանիշին կառավարությունը թիրախավորել էր հասնել մինչև 2026թ-ը։ Բայց աշխարհում տեղի ունեցած տնտեսական իրողությունների ու դրանց հետևանքով արտարժույթի անկման արդյունքում պարտք–ՀՆԱ հարաբերակցությունն ավելի շուտ կրճատվեց, քան նախատեսված էր։Այդուհանդերձ, 2026թ-ի համար թիրախային 50 տոկոսի ցուցանիշը կառավարությունում չեն շտապում նվազեցնել, քանի որ անորոշությունները համաշխարհային տնտեսության մեջ դեռ շարունակում են գերակշռող լինել։Նույն անորոշությունների հետևանքով է, որ կառավարությունը չի շտապում նաև ավելացնել պետական ծախսերը, այդ թվում` սոցիալական։ Տիգրան Խաչատրյանի խոսքով` հատկապես սոցիալական ոլորտը պետություն համար պետք է կառավարելի միջակայքում լինի, քանի որ դա այն ծախսն է, որից կառավարությունը ցանկացած անբարենպաստ իրավիճակում չի կարող հրաժարվել։2023թ-ի կապիտալ ծախսերի ¾-ը կուղղվի պաշպանության ու անվտանգության ապահովմանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/08/40685926_180:0:1600:1065_1920x0_80_0_0_73aca7a7f1cec7f0c43046968016b8bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան խաչատրյան, բյուջե, աժ (ազգային ժողով), հայաստան
տիգրան խաչատրյան, բյուջե, աժ (ազգային ժողով), հայաստան
Պետական պարտքը հասել է 2026-ի թիրախային ցուցանիշին. կառավարությունը չի շտապում շտկում անել
10:55 31.10.2022 (Թարմացված է: 11:26 31.10.2022) ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խորհրդարանին է ներկայացրել 2023թ-ի պետական բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. 2023թ-ի պետական բյուջեի նախագծի հիմքում մակրոտնտեսական կայունություն ապահովելու սկզբունքն է։ Այս մասին այսօր ԱԺ–ում, բյուջեի նախագիծը ներկայացնելիս, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Դա նշանակում է, որ մենք պետք է էականորեն ավելացնենք սեփական և հարկային եկամուտները, որովհետև դրանք են այն երաշխիքները, որոնք պետք է ապահովեն կառավարության ծրագրերի կայուն ֆինանսավորումը»,– ասաց Խաչատրյանը։
Բյուջեի նախագծի երկրորդ նպատակը, ըստ նախարարի, պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշի բարելավումն է։
Կառավարությունը նախատեսում է պետական պարտքը 2021թ-ի 60.3 տոկոսի փոխարեն 2023 թ-ին հասցնել շուրջ 50 տոկոսի։ Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ այդ ցուցանիշին կառավարությունը թիրախավորել էր հասնել մինչև 2026թ-ը։ Բայց աշխարհում տեղի ունեցած տնտեսական իրողությունների ու դրանց հետևանքով արտարժույթի անկման արդյունքում պարտք–ՀՆԱ հարաբերակցությունն ավելի շուտ կրճատվեց, քան նախատեսված էր։
Այդուհանդերձ, 2026թ-ի համար թիրախային 50 տոկոսի ցուցանիշը կառավարությունում չեն շտապում նվազեցնել, քանի որ անորոշությունները համաշխարհային տնտեսության մեջ դեռ շարունակում են գերակշռող լինել։
Նույն անորոշությունների հետևանքով է, որ կառավարությունը չի շտապում նաև ավելացնել պետական ծախսերը, այդ թվում` սոցիալական։ Տիգրան Խաչատրյանի խոսքով` հատկապես սոցիալական ոլորտը պետություն համար պետք է կառավարելի միջակայքում լինի, քանի որ դա այն ծախսն է, որից կառավարությունը ցանկացած անբարենպաստ իրավիճակում չի կարող հրաժարվել։