00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Исторический ликбез
Как снести памятник герою СС атаману Краснову?
15:04
23 ր
Исторический ликбез
Как белый атаман Краснов Гитлеру служил
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ հարցում Երևանի համար ընդունելի են ռուսական նախագծով առաջարկված մոտեցումները. Փաշինյան

© SputnikДвухсторонняя встреча лидеров Армении и России Никола Пашиняна и Владимира Путина (31 октября 2022). Сочи
Двухсторонняя встреча лидеров Армении и России Никола Пашиняна и Владимира Путина (31 октября 2022). Сочи - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2022
Բաժանորդագրվել
Փաշինյանը հույս ունի, որ Պուտինը կաջակցի ռուսական կողմի առաջարկները եռակողմ հանդիպման արդյունքներով հնարավոր հայտարարության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում բանակցությունների ընթացքում կողմնորոշվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակային հայտարարությունները հիմք ընդունելով։ Փաշինյանն այս մաին հայտնեց Սոչիում Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ` եռակողմ հանդիպումից առաջ։

«Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը ծավալուն է, սակայն կուզեի կենտրոնանալ տարածաշրջանային անվտանգության հարցերի վրա։ Վալդայ ակումբում տեղի ունեցած Ձեր ելույթում Դուք անդրադարձաք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հարցին։ Ընդգծեցիք Լեռնային Ղարաբաղի հետ կապված այդ գործընթացի որոշ կարևոր պարամետրեր՝ պնդելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց օգտին կարտահայտվի հայ հասարակությունը։ Հուսով եմ, որ դուք կաջակցեք այդ առաջարկները եռակողմ հանդիպման արդյունքներով հնարավոր հայտարարության մեջ»,–ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ Պուտինի մասնակցությամբ ՀԱՊԿ-ի վերջին նիստի ընթացքում Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ–ի համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են Ռուսաստանի նախագծով` Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ։
Փաշինյանի խոսքով` Հայաստանն առաջարկել է դա, բայց մինչ օրս չկա այն պնդումը, որ ռուսական կողմն աջակցում է այդ առաջարկին։ ՀՀ վարչապետը հավելեց` այդ առաջարկները ոչ մի կերպ չեն հակասում այն առաջարկներին, որոնք ձեռք են բերվել Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Լրահոս
0