https://arm.sputniknews.ru/20221031/nikvol-pashinjany-hasav-svochi-50623328.html
Նիկոլ Փաշինյանը հասավ Սոչի
Նիկոլ Փաշինյանը հասավ Սոչի
Sputnik Արմենիա
Սոչիում նախատեսված են երկկողմ և եռակողմ հանդիպումներ։ 31.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-31T11:21+0400
2022-10-31T11:21+0400
2022-10-31T11:24+0400
նիկոլ փաշինյան
սոչի
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50623035_0:67:1280:787_1920x0_80_0_0_84dad3114230ff7131c6538a3a834e8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնեն նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ։Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 26-ին Փաշինյանը հայտնել էր, որ հաստատել է իր մասնակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը։Նախորդ նույն ձևաչափով հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում։ Կողմերը քննարկել էին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:
սոչի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50623035_72:0:1209:853_1920x0_80_0_0_eec6d179608ff7a749ccc7e54ee0e256.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, սոչի, վլադիմիր պուտին, իլհամ ալիև
նիկոլ փաշինյան, սոչի, վլադիմիր պուտին, իլհամ ալիև
Նիկոլ Փաշինյանը հասավ Սոչի
11:21 31.10.2022 (Թարմացված է: 11:24 31.10.2022) Սոչիում նախատեսված են երկկողմ և եռակողմ հանդիպումներ։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Ավելի վաղ
հայտնի է դարձել, որ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնեն նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 26-ին Փաշինյանը հայտնել էր, որ հաստատել է իր մասնակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը։
Նախորդ նույն ձևաչափով հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում։ Կողմերը քննարկել էին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը: