https://arm.sputniknews.ru/20221031/latviajum-30-ic-aveli-cucarar-e-dzerbakalvel-khvorhrdajin-kvotvoghiqandman-dem-cujci-zhamanak-50631207.html
Լատվիայում 30-ից ավելի ցուցարար է ձերբակալվել խորհրդային կոթողի քանդման դեմ ցույցի ժամանակ
Լատվիայում 30-ից ավելի ցուցարար է ձերբակալվել խորհրդային կոթողի քանդման դեմ ցույցի ժամանակ
Sputnik Արմենիա
Մի քանի օր բնակիչները մոմեր ու ծաղիկներ էին տանում հուշարձանների մոտ։ Բայց հենց ապամոնտաժումից առաջ ոստիկանությունը հետ է մղել մարդկանց։ 31.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-31T13:51+0400
2022-10-31T13:51+0400
2022-10-31T13:59+0400
լատվիա
տեսանյութեր
բողոքի ակցիա
հուշարձան
խսհմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50629589_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f881468a2f5a180ccd52e9b2611ccdca.jpg
Լատվիական Դաուգավպիլսում, Լատվիայի իշխանության որոշմամբ, ապամոնտաժվել են Փառքի պուրակի խորհրդային զինվորների դեմքերով կոթողը և Նոյեմբերի 18-ի փողոցում գտնվող հուշահամալիրը: Երկու հուշարձաններն էլ ճանաչվել «տոտալիտար ռեժիմը փառաբանող» կոթողներ։ Մի քանի օր բնակիչները մոմեր ու ծաղիկներ էին դնում հուշարձանների մոտ։ Սակայն հենց ապմոնտաժումից առաջ ոստիկանությունը հետ է մղել մարդկանց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Լատվիայի խորհրդարանն ավելի վաղ դադարեցրել էր Ռուսաստանի հետ խորհրդային զինվորների հուշարձանների պահպանության մասին միջկառավարական համաձայնագրի գործողությունը, ինչը թույլ էր տվել ապամոնտաժել Ռիգան ազատագրողների հուշարձանը: Ոստիկանությունը փակել էր հուշահամալիրի մուտքը, քաղաքային ծառայությունները տրակտորով հեռացրել էին մայիսի 9-ին խոնարհած ծաղիկները, ավելի ուշ քաղաքացիները նորից սկսել էին ծաղիկներ բերել։ Լատվիայի խորհրդարանը թույլատրել է հուշարձանի քանդումը, Ռիգայի Դուման նույնպես կողմ է քվեարկել՝ պրոֆիլային գործակալությանը հանձնարարելով աշխատանքներ իրականացնել։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն խնդրել է Լատվիայի իշխանությանը դադարեցնել գործընթացը, սակայն օբելիսկն այդ պահին արդեն ապամոնտաժվել էր։Լատվիան հարևան Լիտվայի և Էստոնիայի հետ դարձավ նախկին ԽՍՀՄ առաջին հանրապետություններից, որը գրեթե ամբողջությամբ արմատախիլ է արել խորհրդային ժառանգությունը մոնումենտալ արվեստում: Խորհրդային հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը հաճախակիացել են Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց հետո։
լատվիա
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Полиция Латвии задержала более 30 жителей Даугавпилса
Sputnik Արմենիա
Полиция Латвии задержала более 30 жителей Даугавпилса
2022-10-31T13:51+0400
true
PT0M27S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50629589_254:0:1694:1080_1920x0_80_0_0_8b4497cebd8ba678446e6e74cd29e81a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լատվիա, տեսանյութեր, բողոքի ակցիա, հուշարձան, խսհմ, видео
լատվիա, տեսանյութեր, բողոքի ակցիա, հուշարձան, խսհմ, видео
Լատվիայում 30-ից ավելի ցուցարար է ձերբակալվել խորհրդային կոթողի քանդման դեմ ցույցի ժամանակ
13:51 31.10.2022 (Թարմացված է: 13:59 31.10.2022) Մի քանի օր բնակիչները մոմեր ու ծաղիկներ էին տանում հուշարձանների մոտ։ Բայց հենց ապամոնտաժումից առաջ ոստիկանությունը հետ է մղել մարդկանց։
Լատվիական Դաուգավպիլսում, Լատվիայի իշխանության որոշմամբ, ապամոնտաժվել են Փառքի պուրակի խորհրդային զինվորների դեմքերով կոթողը և Նոյեմբերի 18-ի փողոցում գտնվող հուշահամալիրը: Երկու հուշարձաններն էլ ճանաչվել «տոտալիտար ռեժիմը փառաբանող» կոթողներ։ Մի քանի օր բնակիչները մոմեր ու ծաղիկներ էին դնում հուշարձանների մոտ։ Սակայն հենց ապմոնտաժումից առաջ ոստիկանությունը հետ է մղել մարդկանց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Երբ քանդման համար հատուկ տեխնիկա է ժամանել օբելիսկի մոտ, մարդիկ սկսել են բողոքել և շշեր նետել ոստիկանական մեքենաների վրա։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ բողոքի ակցիաների արդյունքում 37 մարդու են ձերբակալել։
Լատվիայի խորհրդարանն ավելի վաղ դադարեցրել էր Ռուսաստանի հետ խորհրդային զինվորների հուշարձանների պահպանության մասին միջկառավարական համաձայնագրի գործողությունը, ինչը թույլ էր տվել ապամոնտաժել Ռիգան ազատագրողների հուշարձանը: Ոստիկանությունը փակել էր հուշահամալիրի մուտքը, քաղաքային ծառայությունները տրակտորով հեռացրել էին մայիսի 9-ին խոնարհած ծաղիկները, ավելի ուշ քաղաքացիները նորից սկսել էին ծաղիկներ բերել։ Լատվիայի խորհրդարանը թույլատրել է հուշարձանի քանդումը, Ռիգայի Դուման նույնպես կողմ է քվեարկել՝ պրոֆիլային գործակալությանը հանձնարարելով աշխատանքներ իրականացնել։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն խնդրել է Լատվիայի իշխանությանը դադարեցնել գործընթացը, սակայն օբելիսկն այդ պահին արդեն ապամոնտաժվել էր։
Լատվիան հարևան Լիտվայի և Էստոնիայի հետ դարձավ նախկին ԽՍՀՄ առաջին հանրապետություններից, որը գրեթե ամբողջությամբ արմատախիլ է արել խորհրդային ժառանգությունը մոնումենտալ արվեստում: Խորհրդային հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը հաճախակիացել են Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց հետո։