00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումն Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ տարածքից դուրս գալու հարցում. Փաշինյան

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նշեց, որ սահմանազատման գործընթացին պետք է նախորդի սահմանային անվտանգության ամրապնդումը։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի համար կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքերին ելման դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության հարցում։ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա սահմանազատման և սահմանագծման թեմայի համատեքստում նշեց, որ այս գործընթացի սկզբում Երևանը քանիցս ընդգծել է, որ նախքան սահմանազատման աշխատանքների սկիզբը դրան պետք է նախորդի ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու մեխանիզմների ստեղծումը։
«Ռուսաստանի դիրքորոշումը կայանում էր նրանում, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումն ու աշխատանքը ինքնին կդառնա սահմանների անվտանգության մեխանիզմ։ Անկեղծ ասած, այն ժամանակ մենք չէինք կիսում այս դիրքորոշումը, բայց ի վերջո որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակցի, այսինքն Ռուսաստանի մեկնաբանության վրա։ Չնայած դրան, այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ և օկուպացրեց մեր երկրի նոր տարածքներ»,–հավելեց վարչապետը։
Այդ իսկ պատճառով էլ, ըստ Փաշինյանի, Հայաստանի համար այժմ շատ կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումն այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։
ՀՀ տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է գտնվեն մեր հսկողության տակ. Փաշինյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր եռակողմ հանդիպում կանցկացնեն Սոչիում։ Մինչ եռակողմ հանդիպումը Սոչիում ընթանում է Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպումը։
Փաշինյանի հետ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն են մեկնել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ։
Հիշեցնենք` դեռ հոկտեմբերի 26-ին Փաշինյանը հայտնել էր, որ հաստատել է իր մասնակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը։
Նախորդ նույն ձևաչափով հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում։ Կողմերը քննարկել էին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:
Պետք է ինչ-որ կերպ ավարտել ԼՂ հակամարտությունը. Պուտինը հանդիպել է Փաշինյանի հետ
Լրահոս
0