https://arm.sputniknews.ru/20221031/juliana-grigvorjany-haghtel-e-operalia-hamashkharhajin-operajin-mrcujtum-50639668.html
Ջուլիանա Գրիգորյանը հաղթել է «Operalia» համաշխարհային օպերային մրցույթում
Ջուլիանա Գրիգորյանը հաղթել է «Operalia» համաշխարհային օպերային մրցույթում
Sputnik Արմենիա
Ջուլիանա Գրիգորյանն արժանացել է նաև հանդիսատեսի մրցանակին։ 31.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-31T15:35+0400
2022-10-31T15:35+0400
2022-10-31T15:40+0400
հայաստան
օպերա
երգչուհի
մրցանակ
մշակույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1a/24235054_0:0:1600:901_1920x0_80_0_0_1d29659e8c3b28833d4d71eccb87cd26.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հիմնած «Operalia 2022» Համաշխարհային օպերային մրցույթի հաղթող է ճանաչվել սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Մրցույթի կազմակերպիչներն այդ մասին հայտնել են թվիթերյան պաշտոնական էջում ։«Մենք հպարտությամբ ներկայացնում ենք «Operalia 2022»-ի հաղթողներին։ Շնորհավորում ենք օպերայի համաշխարհային մրցույթի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է նաև հանդիսատեսի մրցանակը։Նշենք, որ Ջուլիանա Գրիգորյանը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է։ Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ, համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ։Մշտապես սնող արվեստ. հայտնի են Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի հաղթողներըՆշենք, որ հայ օպերային երգիչները նախկինում ևս հաջողություններ են գրանցել այս հեղինակավոր մրցույթում։ Անցյալ տարվա հոկտեմբերին սոպրանո Մանե Գալոյանն էր միանգամից երեք մրցանակի արժանացել և զբաղեցրել երկրորդ տեղը։«Operalia» ամենամյա մրցույթը տարբեր տարիներին անցկացվել է Փարիզում, Մադրիդում, Տոկիոյում, Պուերտո Ռիկոյում, Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Քվեբեկում, Աստանայում, Բուդապեշտում, Մեխիկոյում: Այս տարի այն կազմակերպվել էր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։2 կարևոր խնդիր է դրված. ՀՀ-ում կկայանա Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1a/24235054_0:0:1420:1065_1920x0_80_0_0_fcc783cd0516ce16315d460423206123.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, օպերա, երգչուհի, մրցանակ, մշակույթ
հայաստան, օպերա, երգչուհի, մրցանակ, մշակույթ
Ջուլիանա Գրիգորյանը հաղթել է «Operalia» համաշխարհային օպերային մրցույթում
15:35 31.10.2022 (Թարմացված է: 15:40 31.10.2022) Ջուլիանա Գրիգորյանն արժանացել է նաև հանդիսատեսի մրցանակին։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հիմնած «Operalia 2022» Համաշխարհային օպերային մրցույթի հաղթող է ճանաչվել սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Մրցույթի կազմակերպիչներն այդ մասին հայտնել են թվիթերյան պաշտոնական էջում ։
«Մենք հպարտությամբ ներկայացնում ենք «Operalia 2022»-ի հաղթողներին։ Շնորհավորում ենք օպերայի համաշխարհային մրցույթի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է նաև հանդիսատեսի մրցանակը։
Նշենք, որ Ջուլիանա Գրիգորյանը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է։ Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ, համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ։
Նշենք, որ հայ օպերային երգիչները նախկինում ևս հաջողություններ են գրանցել այս հեղինակավոր մրցույթում։ Անցյալ տարվա հոկտեմբերին սոպրանո Մանե Գալոյանն էր միանգամից երեք մրցանակի արժանացել և զբաղեցրել երկրորդ տեղը։
«Operalia» ամենամյա մրցույթը տարբեր տարիներին անցկացվել է Փարիզում, Մադրիդում, Տոկիոյում, Պուերտո Ռիկոյում, Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Քվեբեկում, Աստանայում, Բուդապեշտում, Մեխիկոյում: Այս տարի այն կազմակերպվել էր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։