https://arm.sputniknews.ru/20221031/iranum-dzerbakalvel-e-shirazi-srbavajrum-ahabekchutjan-erkrvord-masnakicy-50624805.html
Իրանում ձերբակալվել է Շիրազի սրբավայրում ահաբեկչության երկրորդ մասնակիցը
Իրանում ձերբակալվել է Շիրազի սրբավայրում ահաբեկչության երկրորդ մասնակիցը
Sputnik Արմենիա
Ահաբեկչության երկրորդ մասնակցին ձերբակալել է իմամ Զամանի զինվորների ստորաբաժանումը։ 31.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-31T11:59+0400
2022-10-31T11:59+0400
2022-10-31T12:01+0400
իրանի իսլամական հանրապետություն
ահաբեկչություն
ահաբեկիչ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47413030_0:1096:1600:1996_1920x0_80_0_0_dd45beb8187abc1a9a17213357490404.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրի վրա զինված հարձակման երկրորդ մասնակցին։ Տեղեկությունը հայտնել է Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարության ղեկավար Իսմայիլ Խաթիբը։Հիշեցնենք, որ երեք անհայտ անձինք հոկտեմբերի 26-ին կրակ էին բացել Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում, ինչի հետևանքով սպանվել է 15 մարդ, որոնց թվում 2-ը երեխաներ են, վիրավորվել է առնվազն 45 անձ։Այնուհետև նշվեց, որ ահաբեկչությունն արվել է արմատական վահաբիական տարրերի կողմից, որոնք օգտվել են երկրում վերջերս տեղի ունեցած անկարգություններից և նման գործողություն իրականացրել։«Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով»․ Փաշինյանը ցավակցել է Ռայիսիին
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47413030_0:933:1600:2133_1920x0_80_0_0_d06e74d03eb9ea6aae6094c1d6dd80d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկչություն, ահաբեկիչ, ձերբակալություն
իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկչություն, ահաբեկիչ, ձերբակալություն
Իրանում ձերբակալվել է Շիրազի սրբավայրում ահաբեկչության երկրորդ մասնակիցը
11:59 31.10.2022 (Թարմացված է: 12:01 31.10.2022) Ահաբեկչության երկրորդ մասնակցին ձերբակալել է իմամ Զամանի զինվորների ստորաբաժանումը։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրի վրա զինված հարձակման երկրորդ մասնակցին։ Տեղեկությունը հայտնել է Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարության ղեկավար Իսմայիլ Խաթիբը։
«Շիրազում զինված հարձակմանը մասնակցած երկրորդ անձը ձերբակալվել է իմամ Զամանի զինվորների ստորաբաժանման խմբի կողմից», - նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեք անհայտ անձինք հոկտեմբերի 26-ին կրակ էին բացել Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում, ինչի հետևանքով սպանվել է 15 մարդ, որոնց թվում 2-ը երեխաներ են, վիրավորվել է առնվազն 45 անձ։
Այնուհետև նշվեց, որ ահաբեկչությունն արվել է արմատական վահաբիական տարրերի կողմից, որոնք օգտվել են երկրում վերջերս տեղի ունեցած անկարգություններից և նման գործողություն իրականացրել։